Օրենքներ և պայմաններ
Մինչ այս կայքում աշխատելը, դուք պարտավոր եք ծանոթանալ և համաձայնվել ստորև ներկայացված փաստաթղթի բոլոր կետերի հետ: Եթե դուք որևիցե կետի հետ համաձայն չէք, ապա դուք իրավունք չունեք շարունակել աշխատանքը այս կայքում և պարտավորեք անհապաղ լքել այն:
Այս համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ հայտատուն սկսում է օգտվել կայքից, որով և տալիս է իր համաձայնությունը սույն համաձայնագրի կանոններին և պայմաններին:
Նշված կանոնները իրենցից ներկայացնում են համաձայնագիր iJob.am կայքի ղեկավարության և սպասարկող անձաց (այսուհետ՝ ադմինիստրատոր) և սույն կայքից օգտվողի միջև (այսուհետ ` հայտատու):
Սույն համաձայնագիրը կարող է ենթարկվել փոփոխության ադմինիստրատորի կողմից ցանկացած ժամանակ առանց նախապես ծանուցելու: Նոր խմբագրությամբ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում iJob.am կայքում տեղադրելու պահից:
Կայքի ադմինիստրատորը և այլ պատասխանատու անձինք ոչ մի կերպ պատասխանատվությում չեն կրում հայտատուի կողմից տեղադրված հայտերի բովանդակության ճշգրտության համար։
Ադմինիստրատորը իրավունք ունի չհրատարակել կամ հեռացնել ոչ պատշաճ բովանդակությամբ հայտարարությունները, ինչպես նաև որոշ դեպքերում փոփոխել հայտարարության բովանդակությունը:
Կայքում տեղադրված ցանկացած ինֆորմացիա հանդիսանում է հայտատուի և ադմինիստրատորի սեփականությունը: Ոչ ոք չի կարող պատճենահանել, տարածել, հրապարակել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել կայքում տեղադրված ինֆորմացիան (տեղեկատվությունը) առանց ադմինիստրատորի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու:
Եթե հայտատուն հայտարարություն տեղադրելիս կամ որևէ այլ կերպ տրամադրում է մեկ այլ անձի, կազմակերպության տվյալներ, բայց լիազորված չէ այդ անելու կամ էլ պարզապես տրամադրում սխալ տեղեկատվություն ապա ադմինիստրատորը իրավունք ունի փոխանցել նրա տվյալները տուժող կողմին, նրա ներկայացուցիչներին, իրավաբանական կազմակերպությանը կամ այլ մարմինների: Այդ դեպքում հայտատուն կրում է ողջ պատասխանատվությունը սխալ տվյալներ տարածելու և դրանից բխող այլ անճշտությունների համար։
Ադմինիստրատորը կարող է հայտատուի կամ հայտատուի կողմից նշված կազմակերպության տվյալները փոփոխել ավելացնել կամ ջնջել, այլ աղբյուրներից հայտատուի կամ հայտատուի կողմից նշված կազմակերպության մասին եղած ազատ տեղեկության հիման վրա։ Հայտատուի կամ հայտատուի կողմից նշված կազմակերպության մասին տեղեկություններ փնտրվում և ճշգրտում է հայտատուի կողմից նշված էլ․ փոստի կամ հեռախոսահամարի օգնությամբ։
Ադմինիստրատորը իրավունք ունի հայտատուին տեղակացնել կայքի նոր ծառայությունների, ինչպես նաև ուղարկել հաղորդագրություններ գովազդային նկատառումներով՝ օգտագործելով գրանցման ժամանակ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի հասցեն:
1. Անթույլատրելի գործողություններ
1.1. Արգելվում է նույն հայտարարությունը (կամ նույն իմաստը պարունակող հայտարարությունը) երկրորդ անգամ տեղադրել կայքում, քանի դեռ այն ուժի մեջ է:
1.2. Հայտատուն պետք է հայտարարությունը տեղադրի այն բաժնում, որն առավել է համապատասխանում նյութի բովանդակությանը:
1.3. Արգելվում է հայտարարության մեջ օգտագործել ոչ պատշաճ արտահայտություններ:
1.4. Արգելվում է հայտարարության մեջ օգտագործել գովազդ (հղումների, նկարների կամ այլ տեսքով):
1.5. Արգելվում են ցանկացած հայտարարություն, որոնք տեղեկատվություն են պարունակում անօրինական գործունեության մասին: Այն իր մեջ ներառում է գողացած նյութեր, թմրանյութեր, վնասակար քիմիական նյութեր, զենք, զինամթերք, էրոտիկ բնույթ կրող նյութեր և ցանկացած վտանգ պարունակող այլ անօրինական գործունեություն:
1.6. Հայտատուն իրավունք չունի կայքում տեղադրել այնպիսի տեղեկատվություն, որն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ:
1.7. Հայտարարության վերնագիրը պետք է հակիրճ բնութագրի հայտարարության բովանդակությունը և չպետք է պարունակի այլ ինֆորմացիա, օրինակ, աշխատավարձ կամ կոնտակտային տվյալներ:
1.8. Հայտարարության վերնագիրը և բովանդակությունը չպետք է գրված լինի ամբողջությամբ մեծատառերով:
1.9. Հայտարարությունը ամբողջությամբ պետք է գրվի հայտարարության լեզվի տառատեսակով:
Օրինակ՝
Վաճառքի մենեջեր
Менеджер по продажам
Sales Manager
1.10. Հայտարարությունը պետք է գրվի UNICODE տառատեսակով:
1.11. Հայտարարության բովանդակությունը պետք է լինի հստակ, բովանդակալից, պարունակի որևէ աշխատատեղի առաջարկ: Այն պետք է հստակ արտացոլի աշխատանքի բնույթը, ապագա աշխատողի պարտականությունները, պահանջվող մասնագիտական գիտելիքները և ցանկալի է նաև աշխատավարձի չափսը և աշխատանքային ժամերը։ Հայտարարությունն նաև պետք է պարունակի լիարժեք ինֆորմացիա գործատուի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ:
1.13. Գործալալության հայտարարություն տեղադրելիս "Ձեր անունը/Կազմակերպության անվանում" դաշտի սկզբում պետք է գրի “Գործալալություն։ ” բառը:
2. Պատասխանատվության սահմանափակումներ
2.1. Կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակներով:
2.2. Կայքում տեղադրված հայտարարություններում հայտատուն պարտավոր է գինը նշել ՀՀ դրամով:
2.3. Ադմինիստրատորը պատասխանատվություն չի կրում կայքից օգտվողների միջև առաջացած վեճերի համար:
2.4. Ադմինիստրատորը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված անօրինական, վիրավորական, սպառնացող, ոչ պատշաճ տեղեկատվության, կամ այնպիսի նյութերի համար, որոնք վտանգում են երրորդ անձանց շահերը, ինչպես նաև հրահրում են հանցագործությունների, անկարգությունների, կամ հասարակական կարգերի խախտման:
2.5. Ադմինիստրատորը իրավասու է արգելափակել ցանկացած հայտատուի մուտքը տվյալ կայք, ինչպես նաև հեռացնել նրա տեղադրած հայտարարությունը առանց որևէ բացատրության,
2.6. Ադմինիստրատորը պատասխանատվություն չի կրում տեղադրած հայտարարության բովանդակության, ճշտգրտության և հնարավոր հետևանքների համար:
2.7. Ադմինիստրատորը պատասխանատվություն չի կրում կայքի աշխատանքի անճշտությունների և սխալների համար:
2.8. Ադմինիստրատորը պատասխանատվություն չի կրում հայտատուի, հաճաղորդի կամ երրորդ անձի կրած ցանկացած վնասի, ինչպես նաև կայքից օգտվելու իրավունքի և որևէ այլ տվյալների կորստի համար:
2.9. Ադմինիստրատորը իրավունք ունի խմբագրել և փոփոխել հայտարարության ցանկացած մաս:
2.10. Ադմինիստրատորը իրավունք ունի կայքի ռեզյումեների բաժնում տեղադրել Ձեր ռեզյումեն, եթե դուք դիմել եք որևե աշխատատեղի համար մեր կայքի օգնությամբ:
