About Shant TV

"Շանթ" հեռուստաընկերությունը հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից, 1994թ.-ին Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրիում:

Չնայած այն փաստին, որ հանրապետության տնտեսական վիճակը կաթվածահար էր եղել ավերիչ երկրաշարժի արդյունքում, և բացակայում էին անգամն վատագույն պայմանները, "Շանթ"-ին հաջողվեց ոչ միայն գտնել գոյատևման ուղիներ, այլև անցնել զարգացման խրթին բայց միևնույն ժամանակ հաջողություններով լի ճանապարհ:

2001թ. մարտից արդեն "Շանթ" հեռուստաընկերությունը սկսեց կանոնավոր հեռարձակումը նաև մայրաքաղաք Երևանում: Ընդամենը մի քանի (3-4) տարում "Շանթ"-ին հաջողվեց դառնալ մայրաքաղաքի առաջատար հեռուստաընկերություններից մեկը, որին ամենաշատն են հավատում և վստահում:

2007թ. "Շանթ"-ի ծրագրերը հասանելի դարձան նաև ԱՄՆ-ի հայությանը: Սկսելով համագործակցությունը Լոս Անջելեսի "ArTN" հեռուստաընկերության հետ, արբանյակային հեռարձակմամբ "Շանթ"-ի ծրագրերը տարածվեցին ողջ Հյուսիսային Ամերիկայով մեկ, իսկ այնուհետև նաև "Հիմնական կաբելային" անվճար ցանցերի միջոցով մեր ծրագրերը վերահեռարձակվեցին Հարավային Կալիֆորնիայի ողջ տարածքով մեկ' կալիֆորնիահայությանը պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ընձեռնելով դիտել հայկական հեռուստատեսության ծրագրեր:

2008թ. դեկտեմբերից սկսվեց նաև "Շանթ"-ի արբանյակային հեռարձակումը, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքը. բացառությամբ միայն Մերձավոր Արևելքի:

  • Broadcast Operator

    Shant TV
    Yerevan, Yerevan
    • Full Time
    • 1 week ago
    • Jun 30, 2017

Company Details