Overview

Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու հաշվապահ:

Responsibilities:

-Հաշվապահական փաստաթղթերի թղթաշրջանառության կազմակերպում և վարում
-Ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ
-Պետական և հարկային հաշվետվությունների ձևավորում /վիճակագրություն, բնապահպանություն, գույքահարկ և այլն/
-Ներքին հաշվետվությունները ձևավորում՝ ըստ ղեկավարի կարգադրություների
-Ներքին և արտաքին գործարքների մուտքագրված ծրագրային տվյալների ստուգում և ճշգրտում
-Հիմնական միջոցների մուտքագրումը ծրագիր և մաշվածության հաշվարկ
-Բանկային փոխանցումների իրականացում “e banking” ծրագրով
-Ամբողջ վարձատրության փաթեթի հաշվարկ
-Հաշվապահական գրքերի/մատյանների վարում և քաղվածքների պատրաստում
-Հաշվապահական հաշվառման այլ գործառույթների իրականացում

Required Qualifications:

-Հաշվապահական/Ֆինանսական/Տնտեսագիտական բարձրագույն կրթություն
-Ոչ պակաս քան 5 տարվա հաշվապահի աշխատանքային փորձը արտադրության ոլորտում պարտադիր է
-Հայերենի, Ռուսերենի գերազանց իմացություն, նախընտրելի է նաև Անգլերենի մասնագիտական աստիճանի իմացություն
-Աշխատանքային օրենսդրության և ապրանքանյութական արժեքների հաշվառման հիմունքների իմացություն
-Խիստ արտահայտված անձնային և կազմակերպչական հմտություններ
-Բարձր պատասխանատվություն և ուշադրություն դեպի մանրունքներ
-Սեղմ ժամկետներում աշխատանքի կատարման ունակություն
-Խիստ համապատասխանություն վերջնաժամկետներին
-Համակարգչի վարժ օգտագործող (Excel, Word, Access), 1C/AS (ՀԾ) հաշվապահական ծրագրերին տիրապետումը պարտադիր է

About Prof Al LLC

Մոտ տասը տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմաոլորտ գործունեությամբ` «Պրոֆ Ալ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «Պրոֆ Ալ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ:
Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «Պրոֆ Ալ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

«Պրոֆ Ալ» ընկերությունը միակն է, որ միաժամանակ համագործակցում է եվրոպական մոտ հիսուն հայտնի ընկերությունների հետ` հանդիսանալով դրանց մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, իսկ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչ լինելը հավատացեք` բավականին պատասխանատու առաքելություն է: