Overview

«ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու մենեջերների՝ Ընկերության հացաթխման և հրուշակեղենի հումքի վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:

Responsibilities:

-հացաթխման և հրուշակեղենի հումքի վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում
-վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում
-հացաթխման և հրուշակեղենի հումքի ոլորտում վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում, վերլուծությունների իրականացում, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրում և առանձին ապրանքախմբերի վերաբերյալ առաջարկների ներկայացում՝ վերջիններիս վաճառքի կայուն աճն ապահովելու համար
-ակտիվ բանակցային գործընթաց և երկարաժամկետ համագործակցության ձևավորում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ՝ առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման և վաճառքի ծավալների մեծացման, վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկման, ինչպես նաև նոր գործընկերների ներգրավման նպատակով
-պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով
-համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ` կապված վաճառքի արդյունավետ կառավարման, պատվերների համաձայնեցման և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հետ
-սահմանված ժամանակացույցերի համաձայն կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն.
-Առնվազն 2 տարվա փորձ վաճառքների կառավարման ոլորտում

-Պրոֆեսիոնալ հմտություններ.
-վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ
-արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն
-գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ
-մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն
-քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն
-ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ
-թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն
-տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
-լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
-սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում