Overview

Աշխատակցին տրամադրվում է կազմակերպությունների տվյալների բազա:

Աշխատակիցը զանգերի և հանդիպումների միջոցով պետք է ներգրավի նոր հաճախորդներ:

Ընտրված թեկնածուն պատասխանատու է լինելու վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ և երկարատև համագործակցության ապահովման համար:

Responsibilities:

-Ծառայությունների ներկայացում տարբեր կազմակերպություններին` այցի և զանգերի միջոցով
-Կազմակերպությունների ներգրավում տարբեր փաթեթներով
-Պայմանագրերի կնքում
-Տվյալների ճշտում
-Կազմակերպության վաճառքի քանակը և որակը բարձրացնող այլ աշխատանքներ
-Հետևել վճարովի պայմանագրերի առաջին վճարումներին
-Լրացնել ժամկետից շուտ լուծված պայմանագրերը նորերով
-Հաշվետվությունների կազմում ըստ ղեկավարի պահանջի

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն
-Համակարգչային գրագիտություն
-Նպատակասլացություն և կազմակերպչական ունակություններ
-Վերլուծական մտածողություն
-Հաճախորդների հետ աշխատելու ունակություն
-Շփվող, հեշտությամբ կոնտակտներ հաստատող
-Բարետես, ակտիվ, համառ

About Armenia Directory

ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ-ն տեղեկատվական համակարգ է, որը տրամադրում է Հայաստանում և Արցախում գործող կազմակերպությունների կոնտակտային տվյալները, գործունեության ոլորտը, ապրանքները, ծառայությունները և այլն
Հիմնադրվել է 2009 թվականին և արդեն համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում: