Overview

Ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձ զգացումով այգեպանի, ով կարող է իր ներդրումն ունենալ ընկերության աճող թիմում՝ իր ստեղծագործական և նպատակասլաց աշխատանքով:

Responsibilities:

-Խնամել ծառերն ու ծաղիկները
-Բարելավել ծաղիկների և բույսերի որակը, քաղել մոլախոտը, հետևել բույսերի աճին և զարգացմանը
-Անհրաժեշտության դեպքում ներարկել պարարտանյութեր և բուժանյութեր
-Կարգի բերել թփերը
-Իրականացնել ծաղիկները և բույսերը խնամելու բոլոր հնարավոր աշխատանքները
-Կանխել ծաղիկների մոտ առկա հիվանդությունները
-Ժամանակին հայտնաբերել, իրազեկել և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ հիվանդությունների և վնասատուների դեմ
-Խթանել պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ
-Ապահովել ընկերության ադմինիստրատիվ գործառույթների իրականացում պրոֆեսիոնալ մակարդակով

Required Qualifications:

-Կազմակերպչական ունակություններ
-Վերլուծական մտածողություն
-Հաղորդակցվելու և բանակցելու լավ ունակություններ
-Պատասխանատվության բարձր զդացում և մարդկային բարձր որակներ
-Ժամանակի կառավարման ունակություններ
-Ակտիվ լսելու ունակություն
-Աշխատանքային փորձը կանաչապատման ոլոորտում պարտադիր է
-Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը ցանկալի է
-Գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների շահագործման ունակություն
-Բանակցային և կոնֆլիկտների հարթման հմուտ ունակություններ
-Կրեատիվ տարբերակներով խնդիրների լուծման ունակություն
-Գյուղատնտեսությանը վերաբերվող գիտելիքների և փորձի առկայություն։

About Prof Al LLC

Մոտ տասը տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմաոլորտ գործունեությամբ` «Պրոֆ Ալ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «Պրոֆ Ալ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ:
Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «Պրոֆ Ալ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

«Պրոֆ Ալ» ընկերությունը միակն է, որ միաժամանակ համագործակցում է եվրոպական մոտ հիսուն հայտնի ընկերությունների հետ` հանդիսանալով դրանց մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, իսկ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչ լինելը հավատացեք` բավականին պատասխանատու առաքելություն է: