Overview

Ֆինանսական վերլուծությունների և պլանավորման մասնագետ

Աշխատանքի վայրը` ք. Աբովյան

Աշխատանքային ժամեր` 9:30 – 18:00

Responsibilities:

-Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
-Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
-Դրամական հոսքերի կառավարում
-Մասնակցություն ընկերության բյուջեի ձևավորման և վերանայման աշխատանքներին, համապատասխան ընթացիկ ամսական հաշվետվությունների պատրաստում
-Ընկերության տարեկան բյուջեի վերահսկողության իրականացում
-Բովանդակությամբ կից պարտականությունների կատարում

Required Qualifications:

-Կրթություն` բարձրագույն /ֆինանսների ոլորտ/
-Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE
-Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն
-Աշխատանքային փորձ՝ 2 տարի

About GNC-ALFA CJSC, Rostelecom Armenia

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերությունը 2012 թ. փետրվար ամսին դարձավ Ռոստելեկոմ խմբի անդամ, իսկ 2012թ. դեկտեմբերի 18-ից ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես Ռոստելեկոմ ԲԲԸ դուստր ձեռնարկություն:
Ռոստելեկոմ Հայաստանի ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
Ռոստելեկոմ Հայաստանի կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները: