Overview

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Կենտրոնացված վաճառքների վարչության պետ

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան

Responsibilities:

-Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն
-Բանկի կողմից մանրածախ պրոդուկտների վաճառքների վերլուծություն, վաճառքի համար անհրաժեշտ տվյալների արտահանման կազմակերպում, սահմանված ձևաչափով և ժամկետներում անմիջական ղեկավարին ներկայացման ապահովում
-Մասնաճյուղային ցանցի և կոմունիկացիոն կենտրոնին խաչաձև վաճառքի իրականացման հնարավորություն տվող մշակված ցանկերով ապահովում և արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետներում և ձևաչափերով հաշվետվության ներկայացում
-Բանկի կոմունիկացիոն կենտրոնի կողմից հաճախորդների սպասարկման և բանկային պրոդուկտների վաճառքի նկատմամբ հսկողության իրակացում,
-CRM ուղղվածության կիրառում և կազմակերպում
-Համատեղ վաճառքների գծով գործընկերության ծրագրերի կազմում, գործակալների միջոցով իրականացվող վաճառքի կոորդինացում և սահմանված ժամկետներում և ձևաչափերով հաշվետվության ներկայացում անմիջական ղեկավարին
-Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում
-Վարչության կողմից պատրաստված առաջարկությունների, եզրակացությունների, պարզաբանումների և անհրաժեշտ այլ տեղեկատվության անմիջական ղեակավարին ներկայացման ապահովում
-Վարչության աշխատակիցներին խրախուսելու և վարչության աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին

Required Qualifications:

-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
-Վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է վաճառքների ուղղվածությամբ), որոնցից առնվազն 3-ը՝ ղեկավար պաշտոնում (նախընտրելի է վաճառքների ուղղվածությամբ) կամ 5 տարվա աշխատանքային փորձ CRM/բազաների հետ աշխատանքների ոլորտում
-Հայերեն (գերազանց), ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
-ֆինանսական վերլուծության, վաճառքի մեթոդների և տեխնիկայի խորացված իմացություն
-MS Office, LS bank ծրագրերի իմացություն

About Ardshinbank CJSC

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին:

Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր:
Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք: