Overview

Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետը պատասխանատու է ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման, հաշվարկների, պլանավորման և գծագրերի ստեղծման հետ կապված բոլոր գործառույթների համար:

Responsibilities:

-Կատարել շինությունների ուսումնասիրություն ջեռուցման ինժեներական համակարգերի նախագծում անցկացնելու նպատակով
-Վերլուծել պատվիրատուների պահանջները, մշակել համակարգի կառուցվածքը և առանձնահատկությունները, կատարել համակարգերի նախագծում
-Կատարել անհրաժեշտ սարքավորումների ընտրություն
-Կատարել ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աերոդինամիկ)
-Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր
-Նախագծերը համաձայնեցնել պատվիրատուների հետ
-Իրականացնել նախագծի ծավալավորում
-Իրականացնել մոտաժային աշխատանքների հեղինակային հսկողություն

Required Qualifications:

-Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) ճարտարագիտության բնագավառում
-Առնվազն 2 տարվա փորձ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման բնագավառում
-Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի գերազանց իմացություն
-Նախագծեր կազմելու և այլ նախագծային փաստաթղթերի ստանդարտների իմացություն
-Շինարարական նորմերի և կանոնների ստանդարտնէրի վերծանման ունակություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
-MS Office- ի գերազանց իմացություն
-Auto CAD, Auto CAD MAP, Revit, Adobe Acrobat ծրագրերի գերազանց իմացություն

-Հմտություններ և ունակություններ
-Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
-Արդյունքների ստացման նպատակասլացություն
-Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
-Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
-Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
-Պարտաճանաչություն

About ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ

2009 թ-ին հիմնադրված ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն արագ զարգացող առևտրաշինարարական կազմակերպություն է, որը լիցենզավորված գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում: Ընկերության առաքելությունն է՝ իրականացնել բարձր որակի ապրանքների մատակարարում և ծառայությունների տրամադրում կարճ ժամկետներում: Քաղաքականությունը՝ պահպանել առաջատար դիրքը հայկական շուկայում:

Գործունեության առաջին իսկ օրից մեր ընկերությունը ներգրավել է բարձրակարգ մասնագետների, որոնց շնորհիվ հասել է որակի և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի: Բիզնես էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով և գործընկերների հետ փոխհարաբերությունների շնորհիվ, մենք վաստակել ենք բազմաթիվ միջազգային առաջատար արտադրող կազմակերպությունների վստահությունը: Հաստատելով անհատական հարաբերություններ յուրաքանչյուր ընկերության հետ` հիմնված փոխադարձ շահերի ապահովման և մշտական զարգացման վրա, ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն զարգացնում ու ընդլայնում է իր գործունեությունը:

Ներկայումս ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ -ն ձգտում է պահպանել իր բարի համբավը` հասկանալով, որ բարձր արդյունքները կարող են ապահովվել մշտական աշխատանքով և գործին նվիրվածությամբ: