Overview

– Հաճախորդների հարցումների սպասարկում հաղորդակցման բոլոր միջոցներով (Multichannel customer care);
– Հաճախորդների պահպանում և բանկի ծառայությունների վաճառք (customer retention);
– Հաճախորդների սպասարկման որակի վերահսկողություն;
– Հաճախորդներին որակյալ տեղեկատվության տրամադրում:

Responsibilities:
  • Ընդունել, պատասխանել և սպասարկել/ուղեկցել գործող և պոտենցիալ հաճախորդներից հաղորդակցման բոլոր միջոցներով ստացված հարցումները, դիմումները, բողոքները, առաջարկները;
  • Հաճախորդին լիարժեք և հավաստի տեղեկատվություն տրամադրելու արդյունքում հաճախորդից լրացուցիչ կամ կոնկրետ գործարքի քննարկման խնդրանք ստանալու դեպքում հաճախորդի հարցումը փոխանցել համապատասխան մասնագետին՝ Օկթել համակարգի հայտի տեսքով և իրականացնել հսկողություն Համապատասխան մասնագետին ներկայացված Օկթել համակարգի հայտի կատարման ընթացքի նկատմամբ;
  • Պոտենցիալ հաճախորդներին տրամադրել որակյալ տեղեկատ¬վութուն/խորհրդատվություն Բանկի ծառայությունների վերաբերյալ՝ վերջիններիս ներգրավելու նպատակով;
  • Գործող և պոտենցիալ հաճախորդների հարցումների նպատակները գրանցել համակարգում և կազմել վերլուծական հաշվետվություններ;
  • Հավաքագրել և վերլուծել գործող և պոտենցիալ հաճախորդներից բանկի սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվություն;
  • Իրականացնել Հաճախորդների ակտիվության մոնիթորինգ՝ ըստ ՀԾ բանկ-համակարգում գրանցված Հաճախորդների գործարքների վերաբերյալ տվյալների;
  • Հաճախորդների այցելության վայրերում, ներառյալ՝ վիրտուալ տիրույթում, որակյալ, ամբողջական տեղեկատվության տրամադրմանն ուղղված միջոցառումների իրականացում;
  • Հաշվետվությունների կազմում ըստ հարցումների նպատակների, ըստ մասնագիտական ստորաբաժանումներ ուղարկված հայտերի, ըստ նոր ծառայությունների վաճառքի և այլն:
Required Qualifications:
  • Բարձրագույն տնտեսագիտական և/կամ տեխնիկական կրթություն;
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում;
  • Նախաձեռնող, աշխատասեր, նոր գիտելիքներից չխուսափող;
  • Պատասխանատվության բարձր աստիճան;
  • Հաղորդակցման և վերլուծական գերազանց հմտություններ;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն;
  • Arm Soft Bank իմացությունը ցանկալի է:

Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.