Overview

ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը փնտրում է բարձր որակավորմամբ մասնագետների, որոնք կցուցաբերեն տեխնիկական աջակցություն Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող ջրային անվտանգությանը վերաբերող համայնքային ծրագրերին։ Ծրագրի նպատակն է աջակցել արդյունավետ անդրսահմանային համագործակցությանն ու ջրային ռեսուրսների կառավարմանը Հարավային Կովկասում։ Սա բազմամյա ծրագիր է, որն իրականացվում է Դելոյթ Քոնսալթինգ Էլ Էլ Սի-ի և ֆինանսավորվում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից։

Ծրագիրն ունի չորս հիմնական նպատակ`

Նպատակ 1. Հարավային Կովկասում շրջակա միջավայրի պահպանության և ջրային ռեսուրսների կառավարման անդրսահմանային ցանցերի ամրապնդումը տարբեր մակարդակներում:
Նպատակ 2. Հարավային Կովկասի անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ շահագրգիռ կողմերի մոտեցումների ներդաշնակեցումը:
Նպատակ 3. Համայնքների խրախուսումը՝ ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների, մոտեցումների և տնտեսական մոդելների կիրառման նպատակով, ինչը կնպաստի տարածաշրջանային ջրային ռեսուրսների բարելավված օգտագործման առավելությունների ներկայացմանը:
Նպատակ 4. Տարածաշրջանային արձագանք բնապահպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ ստեղծվող նոր հնարավորություններին:

Սույն հայտարարության նպատակն է ստեղծել ստորև ներկայացված ոլորտների փորձառու մասնագետների տվյալների բազա։ Ծրագրին դիմող մասնագետների տվյալները կուսումնասիրվեն ըստ տեխնիկական ոլորտների։ Հետևաբար, որակավորված թեկնածուների հետ կապ կհաստատվի այն ժամանակ, երբ կսահմանվեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ առաջադրանքների կարիքները: Թեկնածուներից կարող է պահանջվել աշխատել ինչպե՛ս տեխնիկական թիմի հետ, այնպե՛ս էլ անհատապես՝ ըստ նախագծի պահանջների։
Հնարավոր տեխնիկական և խորհրդատվական աջակցության ոլորտները կարող են ներառել ՝

– Ջրային գործոնով պայմանավորված աղետների ռիսկերի կառավարում (փափուկ և կոշտ բաղադրիչներ)
– Համայնքային ջրային համակարգերի բարելավում, ներառյալ՝ խմելու և ոռոգման ջրերի, հիդրոմելիորացիայի, կեղտաջրերի կառավարում (ճարտարագիտություն, իրագործելիության գնահատում, նախագծում, ծախսերի գնահատում, շահագործում և սպասարկում, ինստիտուցիոնալ ամրապնդում)
– Շրջակա միջավայրի կառավարում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, բնահեն լուծումներ)
– Գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացում
– Հիդրոլոգներ (համայնքային գետավազանային կառավարման փորձով)

ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը փնտրում է տեխնիկական գծով բարձր որակավորմամբ մասնագետների, որոնք փորձառու են վերոհիշյալ ոլորտներում, և խրախուսում է Հայաստանի փորձագետներին դիմել ծրագրին։ Հետագա առաջադրանքների իրականցումը ենթադրում է ակտիվ այցելություններ հանրապետության մարզեր։

Required Qualifications:
  • Բակալավրի կամ մագիստրոսի որակավորում համապատասխան տեխնիկական ոլորտներում;
  • Չորս և ավելի տարվա փորձ համապատասխան ոլորտներում;
  • Մասնագիտական հայերեն լեզվի ​​գերազանց իմացություն, անգլերենի սահուն իմացությունը նախընտրելի է;
  • Հայաստանում նմանատիպ խնդիրների շուրջ աշխատանքային փորձը նախընտրելի է;
  • Հաղորդակցման, վերլուծական լավ հմտություններ և ինքնամոտիվացիա;
  • Կազմակերպչական լավ հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն;
  • Միջանձնային, բանավոր և գրավոր հաղորդակցման լավ հմտություններ;
  • Վերլուծական և խնդիրներ լուծելու լավ հմտություններ

Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.