Overview

Digitain LLC is looking for a Սերվիս Դեսկ Բաժնի Համակարգող.

Responsibilities:
  • Հետևել ընկերության աշխատակիցների և գործընկերների հարցումների, խնդիրների վերաբերյալ հայտերի ստացմանը, մշակմանը և ուղղորդմանը համապատասխան բաժիններ, հետևողական լինել հայտերի լուծման և հետադարձ կապի ապահովման համար
  • Ընկերության պրոդուկտներից, ներքին ծրագրային համակարգից, մատուցվող ծառայություններից, կատարված ընդհանուր կամ մասնակի փոփոխություններից, ընկերության ներքին ընթացակարգերից և այլ թարմացումներից մշտական տեղեկացվածություն և թիմին տեղեկացում
  • Սերվիս դեսկի բաժնի կողմից իրականացվող գործառույթների, ներքին ծրագրային համակարգերի, մեթոդների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի ապահովման և բարձրացման գործընթացում մասնակցություն և նախաձեռնողական մոտեցում
  • Գիտելիքների բազայի ստեղծում և փոխանցում թիմին, լարված իրադրություններում համագործակցելու և իրավիճակային լուծումներ գտնելու ունակություն
  • Տվյալների վերլուծություն, սահմանված ձևաչափով հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Համագործակցելով տարբեր թիմերի հետ` կազմակերպել թրեյնինգներ՝ թիմի գիտելիքների ավելացման և առաջին մակարդակում հնարավորինս շատ խնդիրներ լուծելու համար
  • Խթանել թիմային միջավայրը, նպաստել թիմակիցների մասնագիտական աճին, հետևել և համակարգել թիմի բնականոն աշխատանքին
  • Պատասխանատու լինել հայտերի մշակման և սպասարկման որակի ստուգման համար, անընդմեջ հանդես գալ նոր առաջարկություններով ծառայությունների որակը բարելավելու համար
  • Նշանակել օրական առաջադրանքներ և հետևել դրանց կատարմանը՝ ապահովելով բոլոր առաջադրանքների ժամանակին կատարում
  • Վերահսկել թիմի կատարողականը և ապահովել թիմի կողմից լուծվող հայտերի ժամկետների պահպանում
  • Առաջնահերթություն տալ և բաշխել աշխատանքային ծանրաբեռնվածությունը թիմի անդամների միջև՝ հիմնվելով հրատապության վրա
  • Պարբերաբար դիտարկել ընթացիկ հայտերը, բացահայտել և ուղղորդել համապատասխան բաժիններ այն հայտերը, որոնք ունեն անհապաղ ուշադրության կարիք
  • Մշտապես հետևողական լինել բացված բոլոր հայտերին
  • Ակտիվորեն հաղորդակցվել համապատասխան բաժինների հետ`երկար ժամանակ չլուծվող և խնդրահարույց հայտերի կարգավորման համար
  • Անմիջական ներգրավվածություն ունենալ Սերվիս Դեսկին վերաբերող ընթացակարգերի, նախագծերի մշակմանը, պահպանմանը և թարմացմանը
  • Իրականացնել աշխատակազմի մենթորինգ, վերապատրաստում և հետագա մասնագիտական զարգացում
  • Իրականացնել տվյալների ուսումնասիրություն և վերլուծություն, սահմանված հաշվետվությունների նախապատրաստում և տրամադրում
  • Բացահայտել Սերվիս Դեսկում առկա գործընթացների բարելավման ուղիները, համագործակցելով թիմի անդամների հետ՝ հնարավորության դեպքում իրականացնել փոփոխություններ, որոնք բարձրացնում են արդյունավետությունն ու սպասարկման որակը
  • Խթանել թիմային աշխատանքը, գիտելիքների մշտական զարգացմանն ու փոխանակմանը
  • Դիտարկել, վերլուծել և նպաստել Service Desk պորտալի շարունակական զարգացումներին՝ անհրաժեշտության դեպքում ստեղծելով հարցման նոր տեսակներ և այն դարձնելով աշխատակիցների համար ավելի մատչելի
  • Բացակայության դեպքում փոխարինել Սերվիս Դեսկ բաժնի ղեկավարին
  • Պատասխանատու լինել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկի պլանավորման և թարմացման համար
  • Տվյալների ուսումնասիրություն և վերլուծություն, սահմանված ձևով հաշվետվությունների նախապատրաստում և տրամադրում
  • Այլ առաջադրանքների իրականացում, որոնք անմիջականորեն կնշանակվեն Սերվիս Դեսկ բաժնի ղեկավարի կողմից
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է սպասարկման, կառավարման, կամ բիզնես ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որից 1 տարին պետք է լինի ՏՏ, Ծրագրերի կառավարման կամ սպասարկման ոլորտում
  • Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Համակարգչից օգտվելու գերազանց հմտություններ
  • MS Office-ի լավ իմացություն
  • JIRA համակարգի լավ իմացություն
  • ITIL ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ընկերության տրամադրած պրոդուկտների, կազմակերպության կառուցվածքի լավ իմացություն
  • Սերվիս Դեսկի ընթացակարգերի գերազանց իմացություն
  • Հաշվետվություններ ներկայացնելու և վերլուծություններ անելու հմտություններ
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • Առաջնահերթություններ սահմանելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու հմտություն
  • Առաջնորդության և մենթորության հմտություններ
  • Լարված իրադրություններում կողմնորոշվելու ունակություն
  • Խնդիրներ լուծելու և վերլուծելու գերազանց կարողություններ
  • Նորը սովորելու պատրաստակամություն

Please Note: This job was discovered by our search engine and republished for your convenience. Please be aware that some information may be incorrect or incomplete. For the original job posting and full details, please visit the job link on the owner’s page.