Overview

«Ակցիա սովի դեմ» հիմնադրամը փնտրում է Ճարտարագետ/ շինարար: Աշխատանքը պահանջում է հաճախակի այցելություններ ՀՀ մարզեր:

Responsibilities:

- Կատարել շենքերի, որոնք ներկայումս ծառայում են փախստականների կամ նման կարգավիճակ ունեցող մարդկանց համար որպես հավաքական ապաստարաններ, վերականգնողական/ շինարարական աշխատանքների տեխնիկական իրագործելիության գնահատում;
- Կազմել վերականգնողական և շինարարական աշխատանքների տեխնիկական նախագծման փաստաթղթեր;
- Մշակել գնումներին առնչվող փաստաթղթեր, ներառյալ ֆինանսական հաշվարկներ և տեխնիկական բնութագրեր;
- Աջակցել գնումների կազմակերպման գործընթացին՝ հաշվետվությունների կազմման և տեխնիկական գնահատման միջոցով;
- Աջակցել տեխնիկական բնույթի աշխատանքային պայմանագրի մշակման և կազմման գործընթացներին;
- Կապալառուների հետ համատեղ մշակել շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ;
- Ապահովել վերականգնողական և շինարարական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու անհրաժեշտ թույլտվությունները;
- Իրականացնել վերականգնողական և շինարարական աշխատանքների ամենօրյա մշտադիտարկում՝ ապահովելով բոլոր պլանավորված գործողությունների իրականացումը ըստ նախագծի, տեխնիկական բնութագրերի և աշխատանքային գրաֆիկի;
- Հետամուտ լինել բոլոր վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը՝ որակի և հաշվետվողականության չափանիշների համաձայն;
- Աջակցել շինարարական աշխատանքներում պահանջվող նյութերի (որակական և քանակական) առկայությունը՝ ըստ մշակված աշխատանքային պլանի, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ քանակի մասնագետների ներգրավումը շինարարական/վերականգնողական աշխատանքներում;
- Շինարարական/ վերականգնողական գործընթացում ծագած ցանկացած հարց լուծել փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում;
- Ապահովել անվտանգության ընթացակարգերի ու կանոնների իրականացումը՝ ներառյալ COVID 19-ին առնչվող կանխարգելման կանոնները;
- Պարբերաբար պատրաստել շինարարության ընթացքին առնչվող հաշվետվություններ;
- Ծրագրի համակարգողի և պատասխանատուի հետ համագործակցաբար զեկուցել ծագած խնդիրների մասին և հանդես գալ առկա խնդիրների արդյունավետ լուծման առաջարկություններով;
- Ստուգել համաձայնեցված ստանդարտներին համապատասխան կատարված աշխատանքների որակը և ծավալը, ինչպես նաև դուրս գրել վճարման ենթակա անդորրագրեր;
- Այլ շահագրգիռ կողմերի հետ ցուցաբերել համակարգված մոտեցում՝ վերականգնողական և շինարարական աշխատանքների սահուն և արդյունավետ իրականացման համար;
- Անհրաժեշտության դեպքում տեխնիկապես աջակցել թիմի մյուս անդամներին և կապալառուներին՝ ապահովելով աշխատանքի սահուն և արդյունավետ իրականացումը։

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության կամ շինարարության ոլորտներում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում` ներառյալ ջրի/ ջրահեռացման, վերականգնողական և սանիտարական պայմանների բարելավման ոլորտներում;
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ՝ հավաքական կացարաններում վերականգնողական աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար;
- Շահագրգիռ կողմերի և շահառուների հետ ամենօրյա հաղորդակցության հմտություններ;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office կիրառական ծրագրակազմ (MS Word, Excel, Power Point);
- AutoCAD/ ArchiCAD կամ նմանատիպ տեխնիկական նախագծման ծրագրերի իմացությունը դիտարկվում է որպես էական առավելություն;
- Նախագծերի իրականացման վայրեր հաճախ ճամփորդելու պատրաստակամություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես էական առավելություն;
- Շատ լավ հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական կարողություն և զեկույցներ պատրաստելու հմտություններ;
- Թիմային աշխատանքի կարողություն՝ բարձր արհեստավարժության զգացումով և կազմակերպության հանդեպ հավատարմությամբ;
- Փորձառություն գենդերային հավասարության խթանմանն ուղղված հարցերում;
- Մարդասիրական արժեքներով առաջնորդվելու կարողություն;
- Աշխատանքային ժամերի և աշխատանքի վայրի առնչությամբ ճկունություն։