Overview

Մասնաճյուղի տնօրենը առանցքային պաշտոն է, որը պատասխանատվություն է կրում ռեստորանի ամենօրյա բնականոն աշխատանքի կազմակերպման համար: Իրականացնում է ամենօրյա պլանավորում, նյութատեխնիկական ապահովումը, գույքերի խնամքի կազմակերպումը, ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումը:

Responsibilities:

-Պլանավորում, կազմակերպում և վերահսկում է ռեստորանի աշխատանքը, կազմակերպում է ռեստորանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցությունը
-Պատասխանատու է մասնաճյուղի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների որակյալ աշխատանքի համար
-Համակարգում է սպասարկող անձնակազմի աշխատանքը, վերահսկում սպասարկման չափանիշների պահպանումը, աշխատողների աշխատանքի որակը
-Վերահսկում է մենեջերների արձագանքը հաճախորդների դժգոհություններին և առաջարկներին
-Կազմակերպում է ամենօրյա ժողովներ շեֆ խոհարարի, մենեջերների և սպասարկող անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվում է նախորդ օրվա ընթացքում տեղ գտած խնդիրները և լուծումները
-հանձնարարություններ է տալիս տվյալ օրվա համար, ցուցումներ է տալիս աշխատանքի վերաբերյալ և տեղաբաշխում է անձնակազմը, կատարում է պլանավորում օրվա կտրվածքով
-Մասնակցում է սպասարկող, մաքրության և տեխնիկական անձնակազմի ընտրությանը, կազմակերպում է նրանց ուսուցումը, կատարում է աշխատանքի բաժանում
-Ուսումնասիրում է ռեստորանի հաճախորդների արձագանքները, վերլուծում է բողոքները, ցանկությունները, առաջարկությունները, վերհանում ռեստորանի աշխատանքի թերությունները և սպասարկման տնօրենի հետ համագործակցելով լուծումներ է առաջարկում
-Վերահսկում է անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը մասնաճյուղում
-Վերահսկում է ռեստորանի ֆինանսական շարժերը՝
-Օրական հաշվետվություն է ներկայացնում սպասարկման տնօրենին ռեստորանի վիճակի , ծախսերի, խնդիրների վերաբերյալ

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն
-Կառավարման փորձ՝ նվազագույնը 4 տարի
-Թիմ ղեկավարելու ունակություն
-Հետևողականություն աշխատանքում
-Պլանավորելու գերազանց ունակություն