Overview

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Աշխղեկի։

Responsibilities:

-Իրականացնել շինարարական տեղամասի ղեկավարման աշխատանքները
-Ղեկավարել շին-մոնտաժային աշխատանքների իրականացումը համաձայն նախագծային փաստաթղթերի, շինարարական նորմերի և կանոնների, տեխնիկական պայմանների և այլ նորմատիվ փաստաթղթերի
-Ապահովել շին-մոնտաժային աշխատանքների իրականացման տեխնոլոգիական հերթականությունը
-Ներկայացնել հայտեր շինարարական տեխնիկայի, բեռնատարների, գործիքների, նյութերի, կոնստրուկցիաների մատակարարման համար և ապահովել վերջիններիս արդյունավետ օգագործումը
-Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ
-Իրականացնել աշխատակիցների հրահանգավորում և համապատասխան գրացումները
-Հետևել աշխատանքային և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը
-Ապահովել ենթակապալառուների հետ համատեղ անխափան աշխատանքը

Required Qualifications:

-Բարձրագույն կամ միջին մասնագիտական ինժեներական կրթություն
-Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու փորձ
-Աշխատանքային փորձը բազմահարկ բնակելի շենքերի կամ առևտրային կենտրոնների կամ արտադրական համալիրների կառուցման ոլորտում պարտադիր է (2 տարի)
-Հայերեն և ռուսերեն լեզուներով գրագետ խոսք
-Համակարգչային գրագիտություն (MS Office իմացություն)
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
-Վերլուծական մտածելակերպ
-Բանակցելու հմտություններ