Overview

Ընկերությունը փնտրում է Գլխավոր ինժեների։

Responsibilities:

-Ապահովել շինարարական աշխատանքների կատարումը, ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը
-Կազմակերպել աշխատանքային գործընթացն ու խթանել անձնակազմին՝ նպատակ ունենալով նվազագույնին հասցնել պարապուրդային ժամանակը
-Մշակել նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման օպտիմալ եղանակները և ռազմավարությունը
-Վերահսկել կապիտալ շինարարության պլանների իրականացման ընթացքը, շինարարական աշխատանքների ծավալի և որակի համապատասխանությունը
-Ղեկավարել շինարարության ընթացիկ ծրագրերը
-Հետևել կոնտրագենտների կողմից պայմանագրերի կատարմանը, մասնակցել պահանջների կազմմանը պարտականությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում
-Ապահովել անհրաժեշտ տեղեկատվությունը շինարարության օբյեկտների նախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար
-Իրականացնել շինարարության օբյեկտների հանձման ընդունման աշխատանքները
-Նպաստել նորամուծությունների և բարելավման առաջարկների ներդրմանը, որոնք նվազեցնում են շինարարական աշխատանքները և կրճատում են կապիտալ ներդրումների փոխհատուցման ներդրումների ժամկետները (չնվազեցնելով շինարարկան աշխատանքների որակը)
-Ապահովել աշխատանքների կազմակերպման առաջադեմ ձևերի ներդրումը, ինչպես նաև նպատակային օգտագործել այն աշխատակիցների մասնագիտական որակավորման պոտենցիալը, ովքեր աշխատում են իրեն ենթակա բաժիններում
-Կազմակերպել շինարարության հաշվարկների վարման և հաշվետվությունների կազմման աշխատանքները

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն պարտադիր շինարարական, ցանկալի է շինարարական կամ տեխնիկական գիտությունների թեկնածու կառուցապատման ոլորտում
-Տվյալ պաշտոնում աշխատելու առնվազն 5 տարվա աշխատանքայն փորձ
-Աշխատանքային փորձ մեծ կառուցապատման, բնակելի թաղամասերի, առևտրային և օֆիսային (բիզնես) կենտրոնների, ենթակառուցվածքային օբյեկտների նածագծերում
-Ցանկալի է ունենա վարորդական իրավունք և սեփական մեքենան
-Հայերեն և ռուսերեն լեզուներով գրագետ խոսք
-Համակարգչային գրագիտություն (MS Office իմացություն)
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
-Վերլուծական մտածելակերպ