Overview

Գտնվելու Վայրը: Ք.Երևան,

Պաշտոնը: Գնումների մասնագետ

Աշխատավարձը : Պայմանագրային՝ կախված աշխատանքային փորձից

Կրթությունը : Բարձրագույն

Աշխատանքային փորձը : Պարտադիր է

Responsibilities:

-Կազմել գնումների պլանը (գնումների մեթոդ, տիպեր, քանակներ, արժեքներ, մատակարարման պահանջներ, աղբյուրներ և այլն) և հսկել դրա իրականացումը
-Վերանայել տեխնիկական պահանջները/գնումների տեսանկյունից տեխնիկական առաջադրանքները
-Բացահայտել աղբյուրները և անհրաժեշտության դեպքում հայտարարելու միջոցով նախապատրաստել մրցութային հնարավորությունների ծանուցում
-Աջակցել գնահատման հանձնաժողովի անդամներին տեխնիկական նպատակների գնահատման գործընթացում՝ մրցութային փաստաթղթերի պահանջների համապատասխան
-Յուրաքանչյուր գործընթացի համար գնումների կարգավիճակի վերաբերյալ զեկուցել Տնօրենին
-Պայմանագրի կառաարում, որը ներառում է պայմանագրի իրականցման ճշգրտության ստուգումը և հաստատումը, պայմանագրով սահմանված ժամկետի ավարտի ստուգում

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ տնտեսագիտություն, հանրային կառավարում կամ իրավագիտություն կամ ցանկացած համապատասխան ոլորտում
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների ոլորտում
-Միջազգային և պետական գնումների կարգավորման և գործընթացների վերաբերյալ գիտելիքներ գնումների ոլորտում հիմնարար փորձառություն (տեղական/միջազգային), որը ներառում է մրցույթի կազմակերպում, պայմանագրի շնորհում, ապրանքների ներմուծում
-Հաղորդակցվելու, բանակցելու, վերլուծելու, զեկույցներ և հաշվետվություններ մշակելու և ներկայացնելու կարողություն
-Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
-Ծավալուն համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Word և Excel