Overview

Արմենիան Տիտանիում Փրոդաքշն ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի ով ցանկանում է իր կարիերան կառուցել Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում: Դուք ներգրավված եք լինելու նոր աշխատակիցների փնտրման, ընտրման աշխատանքներում, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման բազմաբնույթ հետաքրքիր նախագծերի կազմակերպման և իրականացման աշխատանքներում:

Responsibilities:

-Կազմակերպում և իրականացնում է թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացը
-Կազմում է առկա թափուր հաստիքի աշխատանքի նկարագիրը
-Կատարում է ինքնակենսագարականների նախնական ընտրություն, կազմակերպում և մասնակցում է հարցազրույցներին
-Ճշգրիտ լրացնում է դիմորդների բազան, անընդհատ թարմացնում է այն և անհրաժեշտության դեպքում առաջարկում է թեկնածուներ համապատասխան բազաներից
-Մասնակցում է աշխատակիցների անձնական գործերի կազմման, ներքին իրավական ակտերի, պայմանագրերի այլ փաաստաթղթերի վարման աշխատանքներին
-Ապահովում է աշխատանքային կարգապահությունը, վարում է աշխատակիցների հաճախումների կառավարման համակարգը,
-Մասնակցում է անձնակազմի մոտիվացիոն պլանների, մարդկային ռեսուրսների կառավարման այլ ծրագրերի իրականացմանը
-Ակտիվորեն մասնակցում է կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնում է ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն,
-Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի վերաբերյալ պատկերացում
-Միջանձնային շփման և ներկայացման հմտություններ Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ
-Աշխատանքային էթիկայի ստանդարտների տիրապետում և պահպանում
-Ծրագրերի իմացություն
-Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
-ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն