Overview

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Responsibilities:

-Վարչության պետի հանձնարարականների, առաջադրանքների պատշաճ կատարման ապահովում
-Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից տրամադրվող վարկային փաթեթների գրանցում, ուսումնասիրություն, համապատասխան պայմանագրերի կազմում, տրամադրում հաստատման, փաթեթների արխիվացում
-Վարկային փաթեթների նախնական մոնիտորինգի իրականացում, ամբողջական փաթեթների ձևավորում և համապատասխան փաստաթղթերի պատրաստում
-Բանկի կողմից կնքվող գործարքներում ներկայացուցչության իրականացում /նոտարական գործարքի իրականացում և գրավների պետական գրանցման ներկայացում /
-Համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում
-Համապատասխան տեղեկանքների, գրությունների նախագծերի կազմում, տրամադրում ստորագրման
-Վարկային փաթեթների և պատրաստված պայմանագրերի, գրությունների և նախագծերի ամբողջականության և ճշտության համար պատասխանատվություն
-Վարչության պետի փոխարինում՝ նրա բացակայության ընթացքում
-Հաստատված վարկային փաթեթների գրանցում, ուսումնասիրություն, տրամադրվող վարկերի պայմանագրերի կազմում, նոտարական գործարքների իրականացում և գրավների պետական գրանցման ներայացում

Required Qualifications:

-Կրթություն - Բարձրագույն կրթություն /նախընտրելի է իրավաբանական/
-Մասնագիտական փորձ - 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում
-Լեզուների իմացություն.
-1. Հայերեն լեզվի տիրապետում - գերազանց
-2. Ռուսերեն լեզվի տիրապետում - լավ
-3. Անգլերեն լեզվի տիրապետում - լավ
-Կենտրոնական Բանկի մասին ՀՀ օրենք, ՀՀ բանկերի և բանկային գործունեության մասին օրենք, Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենք, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ընտանեկան օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ՍՊԸ-ների, Բաժնետիրական ընկերություների մասին ՀՀ օրենքներ/, Նոտարիատի մասին ՀՀ օրենք, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենք, հիփոթեքային, սպառողական, ավտովարկերի և իրավաբանական ու անհատ ձեռնարկատերերի վարկերի տրամադրման կարգեր
-Բանկային Երաշխիքի տրամադրման կարգ, Վարկերի փաստաթղթավորման վարչության ընթացակարգ, Վարկային փաթեթների փաստաթղթաշրջանառության ընթացակարգ, Ռիսկերի կառավարման տնօրինության կանոնակարգ
-Հմտություններ
-Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office, Excel)
-Գործարար որակներ`
-• հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն
-• հաճախորդի վերլուծության բնագավառում հիմնարար գիտելիքներ
-• կազմակերպելու և առաջնորդելու ունակություն
-• հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
-• թիմային աշխատանքի հմտություններ
-• լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն