Overview
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱժԱՄԿԵՏ` 05 փետրվար, 2021թ.
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱժԱՄԿԵՏ` 28 փետրվար, 2021թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան, Նոր նորք մասնաճյուղ
Եթե դու՝
• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում,
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Ապա մենք սպասոմ ենք քեզ:
Միացիր մեր թիմին և ստացիր.
1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,
3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,
7. նորաոճ dress code,
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,
12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:
Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:
Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:
Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:
Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր` քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու համար:
-Հաճախորդներին ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
-Գրավադրվող արժեքների ստուգման իրականացում
-Ընդհանուր/մաքուր կշռի և որակի (հարգի) որոշում
-Փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտի կազմում
-Թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և առաջարկների ներկայացում ղեկավարությանը
-Միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես առավելություն)
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում
-Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական
-Համակարգչային գիտելիքների առկայություն
-Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ
-Արագ կողմնորոշվելու ունակություն
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն)
About EvocaBank CJSC
Evocabank CJSC is a commercial bank in Armenia. For more information about the Company, please visit: www.prometeybank.am.