Overview

“Զիգզագ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, եռանդով լեցուն, վաճառքներ սիրող և վաճառքներով հետաքրքրվող, պրոյեկտներ նախագծելու և կառավարման փորձ ունեցող անձի՝ մանրածախ վաճառքի ցանցի ղեկավարի հաստիքում աշխատելու համար: Մանրածախ վաճառքի ցանցի ղեկավարը համակարգելու է գրասենյակ-վաճառասրահ, գրասենյակ-սպասարկման կենտրոն, գրասենյակ-կենտրոնական պահեստ աշխատանքային գործընթացների պատշաճ իրականացումը:

Responsibilities:

-Վաճառքների ընթացիկ գործընթացների կազմակերպում, վերահսկողություն և համակարգում
-Ապրանքատեսականու, սպասարկման որակի վերաբերյալ հաճախորդների կարծիքների հավաքագրում, ամփոփում, վերլուծությունների իրականացում
-Նոր ընթացիկ ակցիաների պայմանների հաստատում, տեղի ունեցող կամ սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում աշխատակիցներին
-Գնված ապրանքի վերադարձի և փոփոխման գործընթացի կազմակերպում և համակարգում, եթե վերադարձը կամ փոխարինումը համապատասխանում է օրենքով սահմանված ժամկետներին և ապրանքների փոխարինման գործընթացի կարգին
-Վաճառքների ձևակերպման, ապառիկ գնումների ձևակերպման գործընթացում առաջացած հարցերի պարզաբանում և համակարգում ՀԾ ծրագրով
-Սպասարկման կենտրոնի խնդրահարույց, հրատապ, արտահերթ հայտերի սպասարկման աշխատանքների համակարգում
-Հաճախորդների բողոքների կամ հարցումների համակարգում, հետադարձ կապ հաճախորդների հետ
-Համագործակցություն վաճառասրահի մենեջերների հետ, նրանց փոխարինելիության գործընթացի կազմակերպում, հանձնարարականների կատարման վերահսկում
-Պարբերական այցեր վաճառասրահներ

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն/ ցանկալի է կառավարման կամ հարակից ոլորտում/
-Ղեկավարման փորձ՝ մանրածախ վաճառքի ոլորտում
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
-MS Office փաթեթի, ՀԾ ծրագրի իմացություն
-Շուկայի ուսումնասիրության, վերլուծություններ կատարելու փորձ
-Գնագոյացման մեխանիզմների վերաբերյալ գիտելիքներ
-Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ
-Լսելու կարողություն
-Թիմ ստեղծելու, թիմով աշխատելու և թիմ առաջնորդելու ունակություն

About Zigzag LLC

Zigzag LLC is a company engaged in consumer electronics retail market in Armenia. For more information about the Company, please visit: www.zigzag.am.