Overview

Ռիսկերի կառավարման գլխավոր մասնագետ

ԵԹե ԴՈՒ՝

•ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

•ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

•պատասխանատվության բարձր զգացում,

•հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

ԱՊԱ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒ'Մ ԵՆՔ ՔԵԶ:

ՄԻԱՑԻ'Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ և ՍՏԱՑԻ'Ր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. ընթացիկ, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱժԱՄԿԵՏ` 16.02.21

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱժԱՄԿԵՏ` 7.03.21

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` Գլխամասային գրասենյաակ

ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Evocabank – ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:

Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:

Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:

Responsibilities:

-բացահայտել և գնահատել բանկի ներքին և արտաքին ռիսկերը,
-մշակել ռիսկերի զսպման միջոցառումների պլան և մեթոդաբանություն,
-կատարել սթրես-թեստերի հաշվարկ, կազմել և մշակել հաշվետվություններ,
-իրականացնել տնտեսական կապիտալի հաշվարկ և վերլուծություն,
-իրականացնել Բանկի հիմնական ցուցանիշների հաշվարկում և դինամիկայի վերլուծություն` հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով,
-իրականացնել սահմանված կենտրոնացումների և սահմանաչափերի մակարդակի հսկողություն,
-իրականացնել ռիսկերի կառավարմանն առնչվող այլ ցուցանիշների հաշվարկում և վերլուծություն

Required Qualifications:

-բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում,
-առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման, ակտիվների և պասիվների կառավարման ոլորտներում,
-ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն,
-բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն,
-MS Office գերազանց տիրապետում,
-վիճակագրական վելուծության ծրագրային ապահովման (SPSS, STATA և այլն), ծրագրավորման որևէ լեզվի (C++, C#, Python, R, SQL և այլն) բազային գիտելիքների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
-ռիսկերի կառավարման FRM, PRM կամ այլ միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն,
-վերլուծական մտածողություն, ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
-թիմում աշխատելու և ղեկավարման հմտություններ,
-հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

About EvocaBank CJSC

Evocabank CJSC is a commercial bank in Armenia. For more information about the Company, please visit: www.prometeybank.am.