Overview

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ​Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման վարչության շուկայական ռիսկերի կառավարման ուղղության վերլուծաբան

ԴՐՈՒՅՔ​Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ​Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ​ Գլխամասային գրասենյակ

Responsibilities:

-Տոկոսադրույքի ռիսկի գնահատում` զուտ տոկոսային եկամտի փոփոխության և կապիտալի տնտեսական արժեքի փոփոխության տեսանկյուներից (Gap և Duration Analysis)
-Տոկոսադրույքի ռիսկի սցենարային վերլուծություն և սթրես թեստավորում,
-Տոկոսադրույքի ռիսկի սահմանափակման նպատակով սահմանված սահմանաչափերի պահպանման նկատմամբ հսկողություն
-Տոկոսադրույքի ռիսկի գնահատման և սթրես թեստավորման արդյունքների, ինչպես նաև սահմանաչափերի նկատմամբ հսկողության վերաբերյալ հաշվետվությունների կազմում
-Առևտրային պորտֆելի ռիսկի գնահատում VAR մեթոդաբանությամբ,
-Առևտրային պորտֆելի համար սահմանված VAR և այլ սահմանաչափերի պահպանման հսկողություն
-Առևտրային պորտֆելի ռիսկերի գնահատման և սթրես թեստավորման արդյունքների, ինչպես նաև սահմանաչափերի նկատմամբ հսկողության վերաբերյալ հաշվետվությունների կազմում
-Արտարժութային ռիսկի գնահատում VAR մեթոդաբանությամբ,
-Արտարժութային ռիսկի համար սահմանված VAR, Stop-Loss և այլ սահմանաչափերի պահպանման հսկողություն
-Արտարժութային ռիսկի գնահատման և սթրես թեստավորման արդյունքների, ինչպես նաև սահմանաչափերի նկատմամբ հսկողության վերաբերյալ հաշվետվությունների կազմում
-Թղթակից բանկերի ֆինանսական ռիսկերի բացահայտման ու գնահատման մեթոդների, դրանց նկատմամբ սահմանաչափերի, գործիքակազմի և կիրառման մեթոդաբանության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
-Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առընչվող այլ հանձնարարականների կատարում

Required Qualifications:

-Վերջին 5 տարվա ընթացքում ռնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, (նախընտրելի է շուկայական ռիսկերի կառավարման ուղղվածությամբ կամ գանձապետարանում)
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
-FRM, PRM կամ CFA որակավորումներ (ցանկալի է)
-MS Office (գերազանց)
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (բանավոր և գրավոր հաղորդակցվելու, գրականությունից ազատ օգտվելու մակարդակ), անգլերեն (բանավոր և գրավոր հաղորդակցվելու, գրականությունից ազատ օգտվելու մակարդակ)
-Շուկայական ռիսկի կառավարման մեթոդների իմացություն, ֆինանսական էկոնոմետրիկայի իմացություն, ՀՀ բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների իմացություն, ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների իմացություն