Overview

Ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահ՝ շինարարության ոլորտում աշխատանքային փորձով

Responsibilities:

- Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության հավաքագրում
- Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ
- Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում
- Երրորդ երկրներից և ԵՏՄ տարածքից ներմուծված ապրանքների համար ինքնարժեքի հաշվարկում, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Աշխատավարձերի, արձակուրդային վճարների և նպաստների հաշվարկում ՀՀ օրենսդրության համաձայն,
- Ներքին հաշվետվությունների կազմում
- Վիճակագրական ծառայություն ներկայացվող հաշվետվությունների կազմում,
- Բանկային փոխանցումների իրականացում
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում
- Գործուղման ծախսերի հաշվարկում
- Excel ծրագրով վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում
- Հաշվապահական տվյալների մուտքագրման ճշտության ստուգում
- Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ
- Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունում
- Word, Excel և ՀԾ գերազանց իմացություն
- Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում
- Հաղորդակցման ունակություններ
- Թիմում աշխատելու ունակություն