Overview

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` «Պրոդեկո» ՓԲԸ

Պաշտոնը՝ Շինարարական նախագծերի տեխնիկական համակարգող/վերահսկող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՒՆ՝ Համակարգել և վերահսկել շինարարական նախագծերը, հետևել դրանց իրականացման ընթացքին:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Արտոնությունների մրցունակ փաթեթ

– Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն

– Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություններ

Responsibilities:

• Նախագծի աշխատանքային ծրագրերի մշակում և կատարում «Պրոդեկո» ՓԲԸ տնօրենի ղեկավարությամբ, ինչպես նաև դրանց վերանայում ըստ անհրաժեշտության՝ ելնելով պահանջմունքների ու գործարար միջավայրի փոփոխություններից
• Անհրաժեշտ ռեսուրսների որոշում և անհատական պատասխանատվության սահմանում
• Շինարարական նախագծի ընթացիկ կառավարում, նախագծի վերահսկման ապահովում ըստ սահմանված ծրագրի
• Կապալառուների կողմից ներկայացված արդյունքների ստուգում նախքան դրանք Ֆինանսական դեպարտամենտ ներկայացնելը
• Մեթոդաբանության արդյունավետ կիրառում և նախագծերի չափանիշներին համապատասխանության ապահովում
• Որակի ստուգման և աուդիտի նախապատրաստական աշխատանքների իրականացում
• Նախագծի հետ կապված ռիսկերի և ազդեցությունների նվազեցում
• Նախագծի բյուջեի մոնիթորինգ
• Նախագծին վերաբերող փաստաթղթերի ամբողջականության, ճշտության և պատշաճ պահման ապահովում
• Նախագծի իրականացման ընթացքի մասին կանոնավոր հանդիպումների կազմակերպում նախագծի թիմի հետ
• Նախագծի թիմի պատշաճ տեղեկացում կազմակերպության ներսում տեղի ունեցող փոփոխությունների և հիմնական կորպորատիվ նորությունների մասին
• Նախագծի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության պատշաճ ներկայացում պատասխանատու ղեկավարներին
• Զգայուն և գաղտնի տեղեկատվության պատշաճ ներկայացում
• Նախագծի թիմի և պատվիրատուի հետ հանդիպումների արդյունավետ կազմակերպման ապահովում

Required Qualifications:

• Բարձրագույն կրթություն քաղաքաշինության, սեյսմիկ ճարտարագիտության, ճարտարապետության կամ այլ տեխնիկական ոլորտներում
• Նմանատիպ պաշտոնում անդադար աշխատելու առնվազն 5 տարվա փորձ
• Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ անցկացված շինարարության վերահսկման նախագծերում աշխատելու փորձը չափազանց ողջունելի է:
• Մի քանի ենթակապալառուների ղեկավարման և տարբեր շինարարական հրապարակներում իրականացվող աշխատանքի համաժամանակյա վերահսկման փորձ
• Նախագծման տեղական նորմերի և օրենսգրքի, շինարարական ընկերությունների և մատակարարների իմացություն
• Նախագծի աշխատանքային պլանների մշակման և կատարման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության դրանց վերանայման ունակություն՝ ելնելով պահանջմունքների ու գործարար միջավայրի փոփոխություններից
• Հայոց և ռուսաց լեզուների գրավոր և բանավոր խոսքի գերազանց հմտություններ, ինչպես նաև երկու լեզուներով փաստաթղթերի կազմման և խմբագրման կարողություն. անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է
• Համակարգչային ծրագրերին (MS Windows, MS Office, գրաֆիկական և էլեկտրոնային աղյուսակների ծրագրային փաթեթների) լավ տիրապետում. Microsoft Project, AutoCAD և ArchiCAD ծրագրերի իմացությունը ցանկալի է
• Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
• Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և բծախնդրություն
• Դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն, լարվածությանն ու ճնշմանը դիմակայելու կարողություն
• Միաժամանակ բազմատեսակ առաջադրանքներ կատարելու կարողություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Բարոյական բարձր սկզբունքներ և կիրթ վարվելաձև
• Թիմում աշխատելու ունակություն և պատասխանատու մոտեցում աշխատանքին

About Property Development Company CJSC

The Company invests in real estate market; it also provides a comprehensive package of services to acquire mandatory documentation for construction and building.