Overview

Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում փորձառու ագրոնոմ գյուղատնտեսի, որը պատասխանատու կլինի Ընկերության դաշտային տնտեսության բնականոն աշխատանքի կազմակերպման համար:

Responsibilities:

-Կազմել կերային մշակաբույսերի տարեկան մշակման ժամանակացույցը
-Կազմակերպել հողի նախապատրաստման ցանքսի աշխատանքները
-Ճիշտ ժամանակին ընտրել և պլանավորել մշակաբույսերի տնկման տեսակները , քանակները։
-Իրականացնել մի շարք մասնագիտական գործառույթներ ուղղված դաշտային կերային մշակաբույսերի առավել արդյունավետ տեխնոլոգիական արտադրությանը։
-Իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ`ուղղված հողի բերրիության բարձրացմանը և գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացմանը
-Իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցառումները,
-Պլանավորել բերքի խնամքի,ոռոգման և բերքահավաքի ճիշտ ժամանակացույցերը։
-Վերահսկել բերքի հավաքման, տեղափոխման և պահեստավորման աշխատանքների կատարումը:
-Պահպանել շրջակա միջավայրը և անվտանգության կանոնները աշխատանքային գործունեության ընթացքում

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն գյուղատնտեսական մշակաբույսերի կամ հարակից այլ ոլորտներում
-Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ դաշտային և կերային մշակաբույսերի մշակության ոլորտում
-Հողային օրենսդրության հիմունքների իմացություն
-Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն