Overview

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Սպասարկող մասնագետ – Դիլիջան մասնաճյուղ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք.Դիլիջան

Responsibilities:

-Բաժնի գործունեության կառավարում, դրա` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության ապահովում ,
-Հաճախորդների ներգրավման գործընթացի կազմակերպում ,
-Բաժնի աշխատակիցների միջև աշխատանքների բաշխում, բաժնի աշխատակիցների աշխատատեղի նկարագրերով նախատեսված գործառույթների պատշաճ կատարման և Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողություն ,
-Մասնաճյուղում իրականացվող բանկային գործարքների, հաճախորդների կողմից իրականացվող դրամարկղային և վճարային փաստաթղթերի կատարման հսկում, վճարային համակարգերով դրամական փոխանցումների վերաբերյալ հաշվետվությունների ձևավորում և ստուգում` Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ,
-Հաճախորդների վերաբերյալ` ԱԲՀ մուտքագրված տվյալների` թղթային կրիչներին համապատասխանության ստուգում,
-Բանկ-հաճախորդ համակարգի սպասարկում, ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան` վարկային փաթեթների ճշտության ստուգում ,
-Բանկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող ներքին իրավական ակտերի համաձայն Բանկի ներքին դիտարկումների կենտրոնի հետ աշխատանքների կոորդինացում ,
-Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մասնակցություն դրամապահոցի բացման և փակման աշխատանքներին ,
-Բանկի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների հետ համապատասխան պահանջվող տեղեկատվության տրամադրման հետ կապված աշխատանքների կազմակերպում ,
-Մասնաճյուղում գտնվող փաստաթղթերի նախնական պահպանության ապահովում և կենտրոնական արխիվին փոխանցման ենթակա փաստաթղթերի գործընթացի կազմակերպում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջների
-Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով հաշիվների բացման և սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում, անկանխիկ գործարքների փաստաթղթերի ստուգում, գործարքների հաստատում սահմանված լիմիտների շրջանակներում

Required Qualifications:

-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է) ,
-Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է բանկային համակարգի բեքօֆիսային և հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում,
-Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
-Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների սպասարկման հմտություններ,
-Համակարգչային ծրագրերի իմացություն, MS Office, LSoft