Overview

Օպերատոր-գանձապահ

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:

Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:

Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:

Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր` քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու համար:

Responsibilities:

-հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում
-հաճախորդների սպասարկման իրականացում
-պոտենցիալ հաճախորդների ներգրավում
-բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում

Required Qualifications:

-բարձրագույն կրթություն,
-բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում, առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
-ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
-MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
-միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես զգալի առավելություն,
-հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
-հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
-բանակցություններ վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
-վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
-հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

About EvocaBank CJSC

Evocabank CJSC is a commercial bank in Armenia. For more information about the Company, please visit: www.prometeybank.am.