Overview

Աշխատանքի ենք հրավիրում արտադրության ղեկավարի՝ կահույքի մեծ արտադրամասում աշխատելու համար։ Իր ենթակայության տակ ունենալով արտադրամասի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին, արտադրության տնօրենը պիտի համակարգի և կորդինացնի ստորաբաժանումների աշխատանքը, վերահսկի կահույքի արտադրությունը՝ սկսած պահեստներում արտադրության համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի անհրաժեշտ քանակության ապահովումից մինչև վերջնական արդյունքի ստացումը և առաքումը։

Թեկնածուների անհրաժեշտ հատկանիշներն են՝ կոլեկտիվում աշխատելու, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակությունները, նպատակասլացությունը։

Responsibilities:

- համակարգում է արտադրամասի ստորաբաժանումների աշխատանքը
-քայլեր է ձեռնարկում աշխատանքի արտադրողականության և աշխատաժամերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ
- հետևում է ստորաբաժանումների առջև դրված առաջադրանքների՝ պատշաճ և ժամանակին իրականացմանը
-կոորդինացնում է պատվերների և վաճառքի հետ կապված հարցերը

Required Qualifications:

-Առնվազն 3 տարի արտադրության կամ վաճառքի ոլորտում ղեկավար պաշտոնում (ցանկալի է կահույքի արտադրությունում կամ փայտանյութերի վաճառքում)
-Համակարգչային գիտելիքներ՝ Word, Excel
-Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, ցանկալի է նաև անգլերեն