Overview

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Responsibilities:

-Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և տեղաբաշխում այն ըստ նշանակության
-Բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում
-Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկում և ապահովում
-Մասնաճյուղի հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում
-Մասնաճյուղի աշխատողների համագործակցության ապահովում, տեղեկատվության փոխանակում
-ՀՀ օրենսդրությունից և բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում

Required Qualifications:

-Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/
-Մասնագիտական փորձ՝ նվազագույնը 3 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում`ցանկալի է կառավարչի կամ կառավարչի տեղակալի /ԿԲ-ի կողմից կառավարչի լիցենզիայի առկայությունը պարտադիր է/
-Լեզուներ՝ հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն
-Գործարար որակներ՝ թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, վճռականություն, պրոբլեմներ լուծելու ունակություն