Overview

Փնտրում եք հնարավորություն սկսելու Ձեր կարիերան միջազգային ընկերությունու՞մ: Մեզ համար կարևոր չէ ունեք դուք նախկին աշխատանքային փորձ, թե միայն նոր եք անում աշխատանքային կարիերայի ձեր առաջին քայլերը, կամ գուցե ցանկանում եք համատեղել աշխատանքն ուսման հետ. Էվոլյուշնն այն վայրն է, որտեղից կարող եք սկսել Ձեր ուղին։

Որպես Օնլայն Խաղավար՝ Ձեր ճամփորդությունը մեզ հետ կսկսվի Էվոլյուշն Ակադեմիայում, որտեղ կուսուցանեք աշխատանքի հիմունքները, այնուհետև ձեր բարձր կատարողականությամբ փայլելու եք Երևանում գտնվող մեր գերժամանակակից հեռարձակման ստուդիայում:

Դուք աշխատելու եք մի միջավայրում, ուր անհատականությունն առանցքային է և մշտապես ֆոկուսում՝ տեսախցիկի առջև կենդանի խաղեր վարելիս։ Ուղիղ հեռարձակմամբ` դուք ողջունելու եք մասնակիցներին խաղասեղանների շուրջ և պետք է ապահովեք սպասարկման բարձր որակ, չմոռանալով վստահանալ, որ բոլոր կանոնները պահպանված են: Դուք նաև պտտելու եք գնդակը, բաժանելու եք քարտերը և հայտարարելու եք հաղթող արդյունքները: Դա մի փոքր նման է ձեր սեփական հեռուստախաղի հաղորդումը վարելուն, բացառությամբ, որ մասնակիցները գտնվում են ոչ թե ստուդիայում, այլ խաղում են օնլայն` իրենց համակարգիչներից, պլանշետներից և սմարթֆոններից:

Էվոլյուշնի հաջողության հիմքում ընկած է որակը և մեր աշխատակիցների նվիրվածությունն իրենց աշխատանքին: Սա իրապես հիանալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են կարիերայի հնարավորություն դինամիկ և միջազգային ընկերությունում:

Արտոնություններ`

-Մրցակցային վարձատրության փաթեթ;

-Վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում;

-Վճարվող ընդմիջման ժամանակահատված;

-Հիանալի աշխատանքային միջավայր` համալրված մարզադահլիճով և ճաշարանով;

-Ճկուն աշխատանքային գրաֆիկ;

-Գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու և հաղորդակցման հմտություններ զարգացնելու հնարավորություն;

-Մասնագիտական և անձնական զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն:

-Կարիերայի աճի իրական հնարավորություն;

-Նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտություն բացակայություն;

-Հավելավճարներ Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում;

-Առողջության ապահովագրության մրցակցային փաթեթ;

-Արտոնության քարտ:

Responsibilities:

-Լինել մրցանակակիր մեր պրոդուկտների դեմքը;
-Վարել խաղը` համաձայն էկրանին տրված հրահանգների;
-Հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրներից մեր պրոդուկտի օգտատերերի հետ:

Required Qualifications:

-Անգլերեն լեզվի լավ իմացություն
-Դրական տրամադրվածություն
-Պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, և թե՛ գործընկերների հանդեպ