Overview

Օնլայն Սպասարկման Մասնագետ

(գիշերային հերթափոխ)

ԵԹե ԴՈՒ՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

ԱՊԱ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒ’Մ ԵՆՔ ՔԵԶ:

ՄԻԱՑԻ’Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ և ՍՏԱՑԻ’Ր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱժԱՄԿԵՏ` 04.05.21

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱժԱՄԿԵՏ` 30.05.21

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ` շաբաթական 2-3 աշխատանքային օր, ժ. 21:00 – 09:00

Responsibilities:

-մշակել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված դիմումները,
-իրականացնել արագ դրամական փոխանցումների համակարգերով նախատեսվող գործընթացներ,
-իրականացնել Բանկի կողմից ներդրված այլ օնլայն ծառայությունների մատուցման գործընթացներ,
-պատասխանել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված նամակներին,
-օնլայն համակարգերի հետ կապված ցանկացած խնդիր/հարց առաջանալու դեպքում կապ հաստատել հաճախորդի հետ և հարթել առաջացած խնդիրները,
-հաճախորդի կողմից սխալ հաղորդագրությունների ներկայացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքը ենթակա է մերժման` կապ հաստատել հաճախորդի հետ և ներկայացնել գործարքի մերժման մանրամասները

Required Qualifications:

-բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
-առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
-ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
-MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
-միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես մեծ առավելություն,
-բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
-վերլուծական ճկուն միտք

About EvocaBank CJSC

Evocabank CJSC is a commercial bank in Armenia. For more information about the Company, please visit: www.prometeybank.am.