Overview
“ACBA Bank OJSC” is looking for a “Accountant”.
Responsibilities:
- Ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառում, վերջիններիս շարժի հետ կապված գործառնությունների ներկայացում հաշվապահական հաշվառման մեջ,
- Հաշվապահական փաստաթղթերի փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վարում,
- Հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվառում, հաշվապահական ձևակերպում և պետական բյուջե փոխանցում,
- Պայմանագրերի, մատակարարների կողմից դուրսգրված սկզբնական հաշվառման փաստաթղթերի համաձայն ստացված և մատուցված ծառայությունների դիմաց վճարած և ստացած գումարների հաշվառում, հաշվապահական ձևակերպում,
- Հաշիվ-ապրանքագրերի կազմում, առհաշիվ գումարի տրամադրում, հաշվետվության ստուգում և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, դեբիտորական պարտքերի դասակարգում։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ հարակից այլ ոլորտներում,
- Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (ՀՀՄՍ) իմացություն,
- Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) իմացություն,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- E-invoicing ծրագրի իմացություն,
- MS Office ծրագրերի իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
- Տվյալ ոլորտում մասնագիտական փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Մենք արժևորում ենք․
- Վերլուծական մտածողությունը,
- Մանրուքների նկատմամբ ուշադրությունը,
- Թիմային աշխատանքի հակվածությունը և հաղորդակցման հմտությունը,
- Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացումը,
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակությունը։