Overview
“ID Bank CJSC” is looking for a “Անձնակազմի վերապատրաստման և զարգացման բաժնի մասնագետ”.
Responsibilities:
- Բանկի ուսուցման պորտալի վարում, նյութերի հավաքագրում, մշակում, պարբերական թարմացումների իրականացում և այլն։
- Էլեկտրոնային դասընթացների և այլ ուսուցողական նյութերի մշակում (դասընթացներ, թեստեր, վիդեո դասեր և այլ)։
- Բանկի աշխատակիցների համար ուսումնական նյութերի կազմում, վերապատրատումների կազմակերպում, վարում և արդյունավետության գնահատում։
- Նոր ընդունված աշխատակիցների ներգրավման և ադապտացման գործընթացի կազմակերպում և իրականացում։
- Աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացի մշակում և կազմակերպում։
- Բանկի աշխատակիցների ատեստավորման գործընթացի կազմակերպում, արդյունքների ամփոփում։
- Բանկի ուսանողական ծրագրի շրջանակներում դասընթացների կազմակերպում և անցկացման գործընթացին աջակցում։
- Ուսուցման և զարգացման կենտրոնի ծրագրերի կազմման և իրականացման գործընթացին աջակցություն։
- ՀՀ և միջազգային բանկային, ֆինանսական և այլ հարակից բնագավառներում ուսուցում և խորհրդատվություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում։
- Տարատեսակ թիմային և կորպորատիվ միջոցառումների կազմակերպում և աջակցություն։
- Ուսուցման և վերապատրաստման մեթոդների ու եղանակների բարելավում` կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորամուծությունները։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Ուսուցողական նյութերի վիզուալիզացիայի և պրեզենտացիաների մշակման գերազանց կարողություն,
- Առցանց համակարգերի և հարթակների հետ աշխատելու կարողություն,
- Վիդեո և աուդիո նյութերի մշակման ծրագրերի տիրապետում,
- MS Office ծրագրի գերազանց իմացություն,
- Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություն,
- Հետազոտություններ (research) անելու հմտություններ,
- Ստեղծարար մտածելակերպ,
- Վերլուծական մտածողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու, խնդիրների արդյունավետ լուծման և արագ կողմնորոշվելու ունակություն:
- Վերապատրաստումների կազմակերպման փորձը ցանկալի է։
- ՀՀ բանկային և Աշխատանքային օրենսդրության իմացությունը ցանկալի է։