Overview

“Թերմորոս Հայաստան” ընկերությունը իր խանութ-սրահի համար փնտրում է Վաճառքի մենեջեր, ով պատասխանատու կլինի սրահում վաճառքների կազմակերպման ողջ գործընթացների մշակման և իրականացման համար և միևնույն ժամանակ կհանդիսանա առանցքային հաճախորդների սպասարկման վաճառքի մենեջերին աջակցող աշխատակից (Back office manager), ինչպես նաև կհամակարգի օնլայն պատվերները:

Responsibilities:

- Սրահում իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում;
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Վարել հաճախորդների տվյալների բազան;
- Հավաքագրել, շտկել, տեսակավորել առանցքային հաճախորդների վաճառքի մենեջերից ստացված տվյալները, ստեղծել հաճախորդների տվյալների բազա և վարել ընթացիկ նախագծերը;
- Մշակել կոմերցիոն առաջարկները և ուղարկել դրանք հաճախորդներին;
- Մշակել օնլայն տիրույթից եկող պատվերները և ուղղորդել դրանք;
- Պատասխանել հաճախորդների կողմից հեռախոսով տրվող հարցերին։

Required Qualifications:

- Աշխատանքային փորձ ջեռուցման, օդափոխության խանութ-սրահում;
- Լիարժեք բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական;
- Հաճախորդների սպասարկման հմտություն;
- Հաճախորդների կարիքների բացահայտման հմտություն;
- Գերազանց հաղորդակցության և կազմակերպչական ունակություններ;
- Հաստատված արդյունքներին հասնելու ձգտում և ունակություն;
- Մանրունքների նկատմամբ ուշադրություն;
- Պրոակտիկ մտածելակերպ;
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office;
- Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։