Overview

ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը փնտրում է հմուտ Հաշվապահի, ով կվարի հաշվապահական հաշվառում, կկազմի հաշվետվություններ՝ կիրառելով համակարգչային ծրագրեր։ Գրասենյակը գտնվում է ք. Աշտարակում և ցանկալի է հարակից տարածքում բնակվող թեկնածուների ներգրավումը:

Responsibilities:

- Վարել հաշվապահական հաշվառում ՀՀ օրենսդրությանը և ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներին և պահանջներին համապատասխան;
- Համակարգչային ծրագրով վարել հաշվապահական հաշվառում;
- Պատրաստել վճարման հանձնարարագրեր;
- Վարել հաշիվները (ինչպես ծրագրային, այնպես էլ փաստաթղթային ձևով) և կազմել հաշվետվություններ միջոցների օգտագործման վերաբերյալ;
- Պահպանել հաշվապահական փաստաթղթավորման համակարգը;
- Վարել ընկերությանը պատկանող հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում;
- Ուղղորդել հիմնական միջոցների և նյութական արժեքների գույքագրման և դուրսգրման հանձնաժողովների աշխատանքներին;
- Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել այլ համապատասխան գործողություններ։

Required Qualifications:

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որպես հաշվապահ;
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն;
- Համակարգչային հմտությունների տիրապետում; ՀԾ ծրագրի գերազանց իմացություն;
- Պատասխանատու, կարգապահ անձնավորություն; թիմում աշխատելու ունակություն; սեղմ ժամկետներում աշխատանքը ավարտելու հմտություններ;
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։