Overview

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը, որի շրջանակներում փնտրվում է Արբիտրաժային կենտրոնի փորձագետ Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման համար իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների տեխնիկական առաջադրանքներ կատարելու համար։

Responsibilities:

- Իրականացնել արբիտրաժային կենտրոնի մոդելի` ստեղծման, գործունեության, կառուցվածքի, ֆինանսավորման աղբյուրների, գործերի քննության կարգի, արբիտրների ներգրավման, ընտրության, նշանակման և կենտրոնի ստեղծման ու գործունեության համար անհրաժեշտ այլ հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, ուսումնասիրությունների հիման վրա վերոնշյալ հարցերի լուծման համար անհրաժեշտ քայլերի և գործողությունների մշակում;
- Մշակել արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը (արբիտրաժային կենտրոնի հիմնադրմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության կարգին, արբիտրների ընտրությանը և նշանակմանը, շահերի բախմանը, գործերի քննության, բաշխման կանոններ, այդ թվում՝ էլեկտրոնային և պարզեցված կամ արագացված վարույթի եղանակով, կենտրոնի գործունեության և գործերի քննության համար անհրաժեշտ այլ իրավական ակտեր);
- Իրականացնել գործող օրենսդրությունում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակում՝ ուղղված արբիտրաժի միջոցով վեճերի լուծման արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի միջոցով վեճերի լուծման խթանմանը, ինչպես նաև արբիտրաժային կենտրոնի պատշաճ և արդյունավետ գործունեության ապահովմանը;
- Իրականացնել արբիտրաժային կենտրոնում արբիտրների ներգրավման, կենտրոնի շահառուների շրջանակը մեծացնելուն, արբիտրաժային կենտրոնի ճանաչելիության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակի ուրվագծում;
- Ըստ անհրաժեշտության՝ կազմակերպել հանդիպումներ և (կամ) մասնակցել;
- Իրականացնել առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ներկայացված փաթեթների լրամշակում;
- Իրականացնել լրամշակման արդյունքում իրավական ակտերի նախագծի ամբողջական փաթեթի և ամփոփ զեկույցի ներկայացում։

Required Qualifications:

- Մագիստրի կոչում կամ համարժեք իրավագիտության, հասարակական գիտությունների կամ որևէ այլ հարակից ոլորտում;
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ արբիտրաժի վերաբերյալ ծրագրերում և նախագծերում, իրավական հետազոտություններում և վերլուծություններում;
- Նորմատիվ իրավական ակտերի մշակման փորձառություն;
- Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ կարճաժամկետ խորհրդատվությունների ձևով աշխատաքային փորձը կդիտվի առավելություն;
- Վերլուծական և հետազոտական գերազանց հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ (խոսակցական և գրավոր);
- Միջանձնային լավ հմտություններ և թիմային աշխատելու ունակություն;
- Անգլերենի գերազանց իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր);
- Առաջնահերթություններ սահմանելու և ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն։