Overview

Աթենք ընկերությունը փնտրում է վերլուծող ու ստեղծագործ Բրենդ մենեջերի, ով կմշակի և կիրականացնի ապրանքի/ պրանքային շարքի ռազմավարությունը:

Responsibilities:

- Պլանավորել մարքեթինգային ռազմավարություն;
- Իրականացնել ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտություններ;
- Կատարել հետազոտություններից ստացված տվյալների վերլուծություն;
- Բացահայտել շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունները;
- Իրականացնել հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ;
- Կատարել կայքի պարբերական թարմացումներ;
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ։

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում;
- Համապատասխան աշխատանքային փորձ;
- MS Office Excel-ի գերազանց իմացություն;
- Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը ցանկալի է (Coral Draw, Adobe Illustrator, Adobe Photoshop);
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն;
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն;
- Ստեղծագործականություն;
- Բանակցային հմտություններ։