Overview

Էվոկաբանկը Իրավաբանի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Responsibilities:

- Ստուգել գրավադրման օրինականությունը, տրամադրել խախտումների մասին եզրակացություն;
- Իրականացնել բանկի դատական գործընթացների սպասարկում` բանկի հայցերի, բողոքների, գանգատների նախագծերի, ինչպես նաև բանկի դեմ ներկայացված հայցերի վերաբերյալ պատասխանների, բողոքների, գանգատների նախագծերի պատրաստում, դատական ներկայացուցչության իրականացում;
- Ամփոփել, վերլուծել և ներկայացնել դատական գործերի քննության արդյունքները;
- Մշակել բանկի կողմից կնքվող պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերը;
- Սահմանված ժամկետներում կատարել բաժնի գործառույթներին առնչվող այլ հանձնարարականներ:

Required Qualifications:

- Բարձրագույն մասնագիտական (իրավագիտական) կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես իրավաբան ֆինանսաբանկային համակարգում;
- ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվություն;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, բանակցություններ վարելու հմտություններ;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն: