Overview

«Աթենք» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Հարկային հաշվառման բաժնի ղեկավարի՝ ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ:

Responsibilities:

- Իրականացնել հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում;
- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների կազմում ու ներկայացում;
- Գնահատել և կանխարգելել հարկային ռիսկերը;
- Կոորդինացնել հաշվապահության թիմի աշխատանքները:

Required Qualifications:

- Բարձրագույն տնտեսագիտական/ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- MS Excel-ի (բանաձևեր, ֆունկցիաներ) փորձառություն;
- ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքներ; օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը խրախուսելի է;
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն;
- Ղեկավարման զարգացած հմտություններ և վերլուծական մտքի առկայություն;
- Հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն;
- Գրավոր հայերեն լեզվի գրագիտություն; գրավոր ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է: