Overview

Հարցազրուցավարները հարցումներ են իրականացնում ՀՀ մարզերում՝ ԼՂ հակամարտությունից տուժած բնակչության շրջանակում՝ համապարփակ տեղեկություն հավաքագրելու մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։

Responsibilities:

Թիմի ղեկավարի առաջնորդությամբ հարցազրուցավարը պետք է կատարի հետևյալ պարտականությունները՝
- Հետևել ACTED-ի ներքին կանոնակարգին;
- Մասնակցել որակավորման հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացներին;
- Տիրապետել հետազոտության և հարցվողների ընտրության մեթոդաբանությանը;
- Կարողանալ կազմակերպել հանդիպումներ և հարցազրույցներ անցկացնել ընտրված խմբերի և հիմնական տեղեկատուների հետ;
- Հետևել ղեկավարության կողմից մշակված տվյալների հավաքագրման ծրագրերին` օգտագործելով համապատասխան տեխնիկական սարքավորումները;
- Ապահովել տվյալների անթերի մուտքագրումը, պահպանումն ու մշակումը;
- Կարողանալ գնահատել և իրականացնել հավաքագրված տեղեկատվության առաջնային վերլուծությունը;
- Կոորդինացնել գործողությունները ղեկավարության հետ, ակտիվորեն մասնակցի արդյունքների և այլ հարցերի քննարկմանը;
- Հաշվետվություններ կազմել ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ;
- Ղեկավարության պահանջով կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ։

Required Qualifications:

- Ինքնակազմակերպման բարձ մակարդակ;
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի եւ անգլերենի իմացությունը ցանկալի է);
- ANDROID օպերացիոն համակարգով աշխատելու փորձ;
- Windows, MS Word, Excel և Outlook իմացություն;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Պատասխանատվություն, ուշադրություն և ճշտապահություն;
- Հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է);
- Ցանկալի է թեկնածուն լինի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի կամ Երևանի բնակիչ։