Overview

Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է թեկնածու Ֆինանսական պատասխանատուի փաթուր հաստիքի համար:

Responsibilities:

- Ծրագրի շրջանակներում կառավարել ֆինանսական պլանավորման, վերլուծական, կանխատեսման և հաշվետվության գործընթացը;
- Կանոնակարգել Ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքները (ակտիվների, պարտավորությունների հաշվառման, ծախսերի բաշխման, մաշվածքի հաշվառման և այլն);
- Կազմել ֆինանսական հաշվառման հաշվետվությունները (հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքերի մասին հաշվետվություն) և ներկայացնել հաշվետվություններ ֆինանսական բաժնի ղեկավարին;
- Ստուգել ծրագրին վերաբերող պայմանագրերը, համապատասխանության դեպքում վիզավորել;
- Տրամադրել խորհրդատվություն ֆինանսական ռիսկերի վերաբերյալ;
- Ապահովել հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման և գույքագրման ընթացակարգը;
- Կառավարել արդյունավետ բյուջետավորման գործընթացի ամբողջական փուլը;
- Ծրագրի շրջանակներում կատարել ֆինանսական վերլուծություն, մասնավորապես մարժաների վերաբերյալ:

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության, ինքնարժեքի հաշվառման ոլորտում;
- Ռազմավարական մտածողություն;
- Ղեկավարման հմտություններ;
- Արդյունավետ պլանավորման հմտություններ;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում;
- Հայկական ծրագրերի իմացություն;
- Հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն: