Overview

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը փնտրում է Բիզնես ծրագրերի համակարգող, որը սիրում է աշխատել գյուղերում, ունի փորձառություն բիզնեսների զարգացման ոլորտում, մոտիվացված է և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում: Բիզնես ծրագրերի համակարգողի դերը ստանձնելով՝ ընտրված թեկնածուն միանալու է ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին և աշխատելու է Գյուղական ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

Responsibilities:

- Մշակել գյուղական համայնքների տնտեսական զարգացման մոդել՝ շեշտադրելով բիզնեսների զարգացումը;
- Մշակել և ներդնել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մեխանիզմներ ու գործառնական մոդելներ;
- Աշխատել առկա բիզնեսների զարգացման և նոր բիզնեսների ստեղծման ու ձևավորման վրա;
- Նպաստել համայնքի հանրային հաստատությունների և բիզնեսների կարողությունների զարգացմանը;
- Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ համայնքների, շահառուների, միջազգային և տեղական գործընկերների, ներդրողների հետ;
- Ապահովել համապատասխան մշտադիտարկման ու գնահատման գործառույթներ;
- Համակարգել տնտեսական զարգացման բոլոր ծրագրերը, ներառյալ մշակումը, պլանավորումը, բյուջետավորումը, իրականացումը, մոնիթորինգն ու հաշվետվությունը:

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության և/ կամ բիզնես կառավարման և հարակից ոլորտներում;
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Ծրագրերի կառավարման հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական մտածողություն ու տվյալների հետ աշխատանքի կարողություն;
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում;
- Բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
- Գյուղական համայնքներում աշխատելու փորձ;
- Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակացով) ճկունություն և պատրաստակամություն: