Overview

ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը փնտրում է առողջապահական համակարգի արդիականացման գծով Տնօրենի տեղակալի։

Responsibilities:

Առողջապահական համակարգի արդիականացման գծով ԱԾԻԳ տնօրենի տեղակալը պատասխանատու է ծրագրերի շրջանակներում իրականացվող հետևյալ աշխատանքների համար․
- Իրականացնել ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների շենքերի շինարարական աշխատանքների համակարգում, այդ թվում` շինարարական աշխատանքների անմիջական վերահսկմամբ զբաղվող աշխատակիցների և խորհրդատուների, շին․ հրապարակներում աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի համակարգում;
- Իրականացնել շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսված շրջակա միջավայրի պահպանման, սոցիալական ազդեցության գնահատման, բնապահպանական մոնիտորինգի, բողոքների լուծման մեխանիզմի և գենդեռային բռնության ռիսկերի կառավարման համակարգում;
- Իրականացնել ծրագրերի շրջանակներում ձեռք բերվող բժշկական սարքավորումների և կահույքի, ինչպես նաև այլ ապրանքների գնման, ընդունման, բաշխման և տեղադրման համակարգում։

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն հետևյալ բնագավառներից որևէ մեկում․ հանրային առողջապահություն, բժշկություն, տեխնիկական գիտությունների բնագավառում (շինարար, ճարտարապետ, ճարտարագետ), առողջապահական կազմակերպությունների կառավարման բնագավառում, հետբուհական կրթությունը կամ մագիստրոսի աստիճանը ցանկալի է;
- Հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ;
- Հայաստանի Հանրապետության առողջապահական բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի, առողջապահական համակարգի կառուցվածքի և ենթակառույցների իմացություն, ներկայիս իրավիճակի, խնդիրների, և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն;
- ՀՀ մարզային առողջապահական համակարգի օպտիմալ և արդյունավետ գործունեության հնարավոր տարբերակների գնահատման, բժշկական հաստատությունների գործունեության վերլուծության և կարիքների գնահատման կարողություն;
- ՀՀ քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրության իմացություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի գերազանց իմացությունը ցանկալի է;
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն; "Mulberry" համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է;
- Մարդկանց հետ շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ։