Overview

Էվոկաբանկը Ոսկու գնահատման մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Responsibilities:

- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին;
- Իրականացնել գրավադրվող արժեքների ստուգում;
- Որոշել ընդհանուր/ մաքուր կշիռը և որակը (հարգը);
- Իրականացնել փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտի կազմում;
- Իրականացնել թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և առաջարկների ներկայացում ղեկավարությանը:

Required Qualifications:

- Միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն);
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում;
- Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական;
- Համակարգչային գիտելիքների առկայություն;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):