Overview

Էվոկաբանկը Ֆինանսական վերլուծաբանի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Responsibilities:

- Իրականացնել համեմատական վերլուծություններ, ներկայացնել հաշվետվություններ;
- Իրականացնել KPI-ին վերաբերող ներկա և անցյալ տրենդերի վերլուծություններ;
- Կատարել ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման հաշվարկներ;
- Իրականացնել շուկայի հետազոտություններ;
- Իրականացնել մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրում և վերլուծություն;
- Մասնակցել բիզնես պլանի կազմման գործընթացներին;
- Իրականացնել ներդրումային նախագծերի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն;
- Կազմել բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պրեզենտացիաները;
- Իրականացնել բյուջետավորման, ֆինանսական կանխատեսումների, գործունեության պլանավորման և մոդելավորման գործիքների կառավարում;
- Իրականացնել գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում;
- Կատարել ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և իրականացնել վերլուծություններ:

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում` որպես ֆինանսական վերլուծաբան;
- Միջազգային որակավորման առկայություն (ACCA, CFA և այլն);
- Ֆինանսական գործակիցների և Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության գերազանց իմացություն;
- Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն;
- MS Office ծրագրի խորացված իմացություն;
- R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ;
- Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ;
- Գործնական ճկուն մտածելակերպ;
- Իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

About EvocaBank CJSC

Evocabank CJSC is a commercial bank in Armenia. For more information about the Company, please visit: www.prometeybank.am.