Overview

Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշավապահի, որը կիրականացնի ընկերության հաշվապահական փաստաթղթերի համապատասխան ձևակերպումները, կզբաղվի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, ինչպես նաև գործընկերների հետ հաշվարկների և մնացորդների ճշգրտմամբ։ Հաշվապահը հաշվետու է լինելու Ընկերության գլխավոր հաշվապահին։

Responsibilities:

- Իրականացնել համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում;
- Կատարել դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Ստուգել առանձին ծախսային ուղղությունների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ճշտությունը;
- Իրականացնել կատարված հաշվապահական գրանցումների հիման վրա գործընկերների հետ հաշվարկների և մնացորդների փոխադարձ ստուգումը, այդ թվում՝ բանավոր (հեռախոսազանգով);
- Հաշվապահական ծրագրում ապահովել ստացված ծառայությունների գծով հաշիվների և այլ գործառնությունների ստուգում;
- Անհրաժեշտության դեպքում կատարել գլխավոր հաշվապահի այլ հանձնարարություններ։

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀԾ 7 և E-invoicing ծրագրերի իմացություն;
- Excel ծրագրի լավ իմացություն;
- ՀԾ Բանկ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ժամանակային սուղ պայմաններում միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու ճկունություն;
- Մեծ ռիթմիկ թիմին ինտեգրվելու պատրաստակամություն;
- Գործընկերների հետ հաճախակի շփման և խնդիրների լուծման պատրասատակամություն;
- Աշխատանքի էթիկական բարձր չափորոշիչների պահպանում՝ ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում: