Overview

ՀՀ-ում «Սոֆարմա» ԲԸ ներկայացուցչությունը փնտրում է մոտիվացված թեկնածու Բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար:

Responsibilities:

- Կատարել ամենօրյա այցեր բժշկական կենտրոններ և դեղատներ՝ ընկերության դեղամիջոցների մասին գիտական տեղեկատվություն հաղորդելու նպատակով;
- Պարբերաբար կատարել գործուղումներ դեպի մոտակա մարզեր;
- Կազմակերպել կոնֆերանսներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված այլ մարկետինգային միջոցառումներին;
- Իրականացնել աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների հանձնում։

Required Qualifications:

- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բժշկական ներկայացուցիչ;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի սահուն իմացություն (գրել, կարդալ և խոսել);
- MS Office փաթեթի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն;
- Գերազանց պրեզենտացիոն հմտություններ;
- Հաղորդակցման և միջանձնային շփումների հմտություններ;
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։