Overview

Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ հարկային մասնագետի՝ ընկերությունում Հարկային հաշվառման բաժնի ղեկավարի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:

Responsibilities:

- Իրականացնել հաշվապահական հաշվառման կազմակերպում և վարում ՀՀ Հարկային օրենսդրության և միջազգային ստանդարտներին համապատասխան;
- Կազմել և ներկայացոնել հարկային և վիճակագրական հաշվետվություններ համապատասխան կառույցներին;
- Ֆիանսական վիճակի և արդյուքների վերաբերյալ կազմել հաշվետվություններ և տրամադրել աուդիտորական եզրակացություն;
- Իրականացնել աշխտավարձի հաշվարկի, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների և ինքնարժեքի հաշվառման, եկամուտների և ծախսերի վերահսկում;
- Կոորդինացնել հաշվապահության թիմի աշխատանքները:

Required Qualifications:

- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ հարկային օրենսգրքի գերազանց իմացություն;
- Հաշվետվություններ կազմելու գերազանց ունակություն;
- MS Excel և ՀԾ համակարգերի (ՀԾ-Ձեռնարկություն) գերազանց իմացություն, օլապ բանաձևերով աշխատելու կարողություն;
- Կազմակերպչական ու առաջնորդելու գերազանց հմտություններ;
- Զարգացած վերլուծական միտք և ժամանակի կառավարման հմտություններ;
- Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն;
- Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է:

About Atenk LLC

Atenk Ltd. operates in the field of meat products.