Overview

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը ՔՈԱՖ Սմարթ Չինարենի Ծրագրավարի հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը տիրապետում է չինարենին և հաճույքով այն կդասավանդի երեխաներին, մոտիվացված է և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում: Լավագուն թեկնածուն կմիանա ՔՈԱՖ Սմարթ ծրագրերի թիմին և կաշխատի ՔՈԱՖ Սմարթ ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

Responsibilities:

ՔՈԱՖ Սմարթ Չինարենի Ծրագրավարն իրականացնելու է հետևյալ գործառույթները՝
- Ուսուցանել HSK 1-2 մակարդակները առնվազն 5 խումբ ուսանողների;
- Պատրաստել և ըստ պահանջի վերանայել ամենօրյա ուսումնական պլանը, դասի պլանը, ուսումնական նյութերը, վարժությունները և թեստերը;
- Գնահատել ուսանողների առաջադրանքները; մասնակիցներին տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախության պահանջների մասին;
- Մշակել և ձգտել յուրաքանչյուր մասնակցի անհատական ուսումնական նպատակների իրականացմանը;
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման տարբեր տեխնիկաներ;
- Ներդնել նոր մեթոդներ, նորարարական տեխնիկաներ, որոնք նպաստում են մասնակիցների աշխատաշուկա և համալսարան ընդունելությանը;
- Աջակցել մասնակիցների ակադեմիական տարբեր պահանջները բավարարող լրացուցիչ ուսումնական նյութերի պատրաստման հարցում;
- Արդյունավետ աշխատել բազմաբնույթ խմբերում, կարողանալ ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր;
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը:

Required Qualifications:

Հիմնադրամն ակնկալում է թեկնածուի լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ նա պետք է ունենա հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
- Բարձրագույն կրթություն կամ դասավանդման փորձ չինարենի ոլորտում;
- Առնվազն HSK 4-րդ մակարդակի հավաստագրի կամ համապատասխան արդյունքով այլընտրանքային թեստի արդյունքի ներկայություն;
- Կրթության ոլորտում փորձ և երեխաների հետ աշխատելու կարողություն;
- Գերազանց հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններ;
- Հայերենի իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Պատասխանատվության բարձր զգացում և գերազանց կազմակերպչական հմտություններ;
- Ծանրաբեռնված գրաֆիկում արդյունավետ աշխատելու հմտություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն;
- Նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու և դրանք որպես վերլուծական գործիք օգտագործելու հմտություն;
- Շարունակական կրթության գաղափարի կրող: